• Latest news

Ի՞նչ է միջողային աճառի ճողվածքների հեռացումը տրանսֆորամինալ մուտքով

30 դեկտեմբերի, 2016  22:09

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է միջողային աճառի ճողվածքների հեռացվում տրանսֆորամինալ մուտքով։ Այս վիրահատությունների իրականացումը հնարավոր է դարձել նյարդավիրաբուժության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Էնդոսկոպիկ վիրահատությունները համարվում են բարձր դասի եւ ունեն բարձր ինքնարժեք: Այդ իսկ պատճառով շատ երկրների առողջապահական հիմնարկներ մինչ այսօր չեն կարողացել ներդնել նմանատիպ եղանակով կատարվող վիրահատությունները իրենց գործունեության մեջ: «Նաիրի» ԲԿ–ն համարվում է առաջատար այս եղանակով իրականացված վիրահատությունների քանակով ողջ Անդրկովկասում: Վերջին տասնամյակում այստեղ կատարվել է նմանատիպ 1800 վիրահատություն:

Այս վիրահատությունները կատարվում են առանց կտրվածքի, այսինքն՝ չեն վնասվում մեջքի մկանների կամ ողնաշարի ոսկրային հյուսվածքները: Վիրահատությունները կատարվում են գրչից փոքր՝ ընդամենը 8մմ տրամագիծ ունեցող հատուկ էնդոսկոպի օգնությամբ։

Ի տարբերություն բաց եղանակով կատարվող վիրահատությունների, որոնք ունեն տարբեր անվանումներ (միկրոդիսկէկտոմիա, միկրոսկոպիկ վիրահատություն, բաց վիրահատություն էնդոսկոպի օգնությամբ), «Նաիրի» ԲԿ–ում կատարվող վիրահատությունների ժամանակ էնդոսկոպը ներդրվում է ողնաշարից 10-15 սմ աջ կամ ձախ կետից՝ չվնասելով մեջքի մկանները, իսկ բաց եղանակով կատարվող վիրահատությունների դեպքում հատվում են փափուկ հյուսվածքները ողնաշարի միջին գծով կամ նրանից մի քիչ շեղումով, ինչի հետեւանքով հետագայում այդ հատվածի մկաններում տեղի են ունենում ատրոֆիկ փոփոխություններ: Էնդոսկոպիկ տրանսֆորամինալ եղանակով կարելի է հեռացնել ցանկացած չափի եւ տեղակայման ճողվածք:

Վիրահատության վերջում կատարվում է միջողային աճառի ճողվածքի լազերային աբլացիա, ինչը նպաստում է վերականգնողական գործընթացի արագացմանը եւ ճողվածքի կրկնման հավանականության զգալի նվազմանը: Մյուս կարեւոր առավելությունն այն է, որ հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ իսկ օրը եւ երկու ամիս անց կարող են զբաղվել սպորտով:

 http://spinesurgery.vipstudio.pro/am/content/5/

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել