• Latest news

Ինչպե՞ս չթունավորվել տոների ընթացքում

5 հունվարի, 2017  19:07

Երբ ամանորյա եւ ծննդյան տոների ժամանակ հյուր ենք գնում ընկերներին եւ ծանոթներին, մեզ սովորաբար անմիջապես սեղանի մոտ են հրավիրում, որի վրա այնքան գեղեցիկ եւ տեսքից համեղ կերակրատեսակներ կան: Խնդիրն այն է, որ այդ կերակրատեսակները, չնայած արտաքին գրավչությանը, ոչ միշտ են անվտանգ. շատ տանտիրուհիներ ամանորյա կերակուրները սեղանի վրա թողնելու վտանգավոր սովորություն ունեն, երբ դրանք սենյակային ջերմաստիճանի պայմաններում կարող են հեշտորեն փչանալ:

Դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ ամանորյա տոների ամենալուրջ վտանգը, թերեւս, հենց սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահվող ոչ թարմ մթերքների հետեւանքով թունավորման հետ է կապված:

Ինչպե՞ս խուսափել նման թունավորումներից: Մասնագետը մի քանի պարզ խորհուրդ ներկայացրեց, որոնց պետք է հետեւել տոնական ճաշկերույթների ժամանակ:

Համոզվեք, որ բոլոր մթերքները թարմ են

Եթե պատրաստվում եք հյուրընկալության ժամանակ ճաշել, համոզվեք, որ ձեզ առաջարկվող կերակուրները թարմ են, նոր են պատրաստվել, այլ ոչ թե Ամանորի նախօրյակին: Կարելի է նաեւ զգուշորեն փորձել պարզել, թե որտեղ են պահվել՝ սառնարանում, թե սեղանի վրա՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Համոզվեք, որ միսը հում չի մնացել

Նաեւ համոզվեք, որ մսամթերքը, որը պատրաստվում եք ուտել, նորմալ ջերմամշակում է անցել եւ հում չի մնացել: Կիսաեփ միսը շատ վտանգավոր է, քանի որ ներսում կարող է արյուն մնալ, մակաբույծներ եւ վտանգավոր միկրոօրգանիզմներ, որոնք մարդու օրգանիզմ ընկնելով կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:

Մի կերեք պահածոյացված բանջարեղեն

Հյուր գնալիս ոչ մի դեպքում պահածոյացված բանջարեղեն մի կերեք, եթե չեք ցանկանում Ծննդյան տոները հիվանդանոցում անցկացնել բոտուլիզմով՝ մահացու վտանգավոր ինֆեկցիոն-տոքսիկ հիվանդություն: Հավանականությունը, որ տանտիրուհին  սմբուկի խավիարը կամ կարմիր պղպեղը մինչ ձեր գալն է պատրաստել՝ չափազանց փոքր է. ավելի շուտ ձեզ պահածոյացված բանջարեղեն են առաջարկում, որը բոտուլիզմի աղբյուր է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել