• Latest news

Ինչպե՞ս չգիրանալ տոներին

3 հունվարի, 2017  21:09

Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոներին։ Այս հարցն այս օրերին շատերին է հուզում։

Դիետոլոգ ու էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը համարում է, որ եթե մարդը գիրանալու հակում եւ սնվելու վարքագծի հետ կապված խնդիրներ չունի,եթե ամբողջ տարվա ընթացքում առողջ սննդակարգ է պահպանում ու սպորտով զբաղվում, նա դժվար թե գիրանա տոների ընթացքում, նույնիսկ եթե սովորականից շատ ուտի։ Իսկ եթե մարդն ավելորդ քաշի ու սնվելու խնդիրներ ունի, ապա այդ մասին միայն տոն օրերին մտածելը սխալ է, հավաստիացնում է մասնագետը։

Եթե մարդը հասկանում է, որ ավելորդ քաշ ունի, նա պետք է մտածի իր կենսակերպի մասին ու սկսի փոխել այն։ Դա պետք է անել ոչ թե հաջորդ երկուշաբթիից, կամ հաջորդ ամսվա մեկից, այլ միանգամից ՝ այն պահին, երբ գիտակցում է, որ ինչ-որ բան այն չէ։

«Եթե մարդը հասկանա, թե ինչ լավ է առողջ լինելը, նորմալ քաշ ունենալն ու ճիշտ սնվելը, նա կփոխի իր կենսակերպը, որպեսզի պահպանի իր առողջությունը ու լավ ինքնազգացողությունը։ Եվ նա դժվար թե շատ ուտի կամ անի մի բան, որը նրան վնաս է, թե՛ տոների ժամանակ, թե՛ մյուս օրերին»,- նշել է մասնագետը։

Այսպիսով, ավելորդ քաշի խնդրի ու կենսակերպի մասին ցանկալի է մտածել միշտ, այլ ոչ թե միայն տոների ժամանակ։

Այդուհանդերձ, եթե վախենում եք գիրանալ տոներին, ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել դրանից

Ցանկացած ճաշ կամ ընթրիք փորձեք սկսել թարմ բանջարեղենից, դրանք լցնում են ստամոքսը ու թույլ չեն տալիս շատ ուտել։

Չափից շատ մի կերեք, նույնիսկ եթե սնունդը ձեզ շատ համեղ է թվում։ Ձեր նպատակը ոչ թե շատ ուտելն է, այլ լավ ժամանակ անցկացնելը։ Եթե սեղանին շատ հետաքրքիր կերակրատեսակներ կան, ամեն ինչից քիչ-քիչ փորձեք, կերեք դանդաղ, որպեսզի վայելեք համը։

Եթե դուք ամանորյա տոներից հետո գիրացել եք 2-3 կգ-ով, ապա ամենայն հավանականությամբ դա ոչ թե ճարպ է , այլ ավելորդ հեղուկը, որն օրգանիզմում է մնում սննդակարգի խախտման ու աղի ավելցուկի պատճառով։ Այդ հեղուկից ազատվելու համար բավական է բեռնաթափման օր կազմակերպել՝ ամբողջ օրը միայն մաքուր ջուր ու 1․5-2 լ կեֆիր խմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել