• Latest news

5 հիվանդություն, որոնք գիտությունն առայսօր չի կարողանում բացատրել

7 հունվարի, 2017  19:22

Ժամանակակից բժշկությունը կարողանում է հաղթահարել շատ հիվանդություններ, որոնք դեռ 50-100 տարի առաջ անհասկանալի ու անբուժելի էին թվում։ Այդուհանդերձ, այսօր էլ կան հիվանդություններ, որոնց ծագումը եւ օրգանիզմի վրա ազդեցությունը ժամանակակից գիտությունը դեռ չի կարողանում բացատրել։

1․ Լեթարգիական էնցեֆալիտ

Այս հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1900-ականների սկզբին։ Լեթարգիական էնցեֆալիտով հիվանդների մոտ սկսվում էին հալյուցինացիաներ, ու նրանք ի վերջո բառացիորեն «փակվում էին սեփական մարմնի մեջ»՝ թվում էր, թե նրանք քնած են, չնայած իրականում նրանք գիտակից վիճակում էին, բայց չէին կարողանում նույնիսկ շարժվել։ Շատերն այս փուլում մահանում էին, իսկ նրանք, ովքեր ողջ էին մնում, ամբողջ կյանքում տառապում էին սարսափելի վարքագծային խնդիրներից։

2․ Նորածնային հանկարծամահության համախտանիշ

Մեկ ամսականից մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառը նորածնային հանկարծամահության համախտանիշն է։ Անհասկանալի պատճառներով առանց որեւէ կանխանշանների երեխաները քնի մեջ մահանում են։ Թե ինչն է պատճառը՝ ոչ ոք դեռ չգիտի։

3․ Կաշկանդված մարդու համախտանիշ

Այս հիվանդությունից տառապող մարդկանց մկանները աստիճանաբար ավելի ու ավելի «կոշտանում են», մինչեւ մարդն ամբողջովին կաթվածահար է լինում։ Բժիշկները վստահ չեն, թե հատկապես ինչն է առաջացնում այս վիճակը, իսկ հնարավոր բացատրությունները ներառում են ամեն ինչ՝ շաքարախտից սկսած մինչեւ գեների մուտացիաներ։

4․20-րդ դարի հիվանդություն

Այսպես կոչված «20-րդ դարի հիվանդությունը» նաեւ հայտնի է որպես բազմակի քիմիական զգայունություն, բնութագրվում է զանազան ժամանակակից քիմիական նյութերի ու մթեքների՝ այդ թվում պլաստմասայի ու սինթեթիկ հյուսվածքների հետ մարդու օրգանիզմի փոխգործակցությանն ի պատասխան մի քանի օրգանների ֆունկցիաների խանգարումով։ Հետաքրքիր է, սակայն, որ նման արձագանք չի լինում, եթե հիվանդները չգիտեն, որ ենթարկվում են քիմիական նյութերի ազդեցությանը։

5․ Գլուխը տարուբերելու համախտանիշ

Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2010-ին Արեւելյան Աֆրիկայում։ Այս հիվանդությունից տառապողներն անընդհատ շարժում են գլուխները, հաճախ թերսնման ու զարգացման խնդիրներ ունեն։ Բժիշկները համարում են, որ այդ համախտանիշի առաջացման պատճառը կարող է մակաբույծը լինել,  բայց դա ընդամենը ենթադրություն է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է