• Latest news

Ինչպես հաղթահարել խումհարը (ֆոտո)

6 հունվարի, 2017  22:32

Իհարկե, յուրաքանչյուրն ունի խումհարից դուրս գալու իր «ստուգված» մեթոդը, բացի այդ՝ համացանցն էլ իր հերթին է հարյուրավոր միջոցներ առաջարկում: Խնդիրն այն է, որ չկա այնպիսի միջոց, որն ամբողջովին բուժի խումհարի բոլոր ախտանիշերը…

Ամանորյա տոները անվերջանալի ճաշկերույթներ են: Հաճախ ալկոհոլը գետի պես է հոսում, եւ ոչ բոլորն են կարողանում իրենց ուժերը հաշվարկել, ուստի անխուսափելիորեն խումհարի մեջ են հայտնվում: Իհարկե, յուրաքանչյուրն ունի խումհարից դուրս գալու իր «ստուգված» մեթոդը, բացի այդ՝ համացանցն էլ իր հերթին է հարյուրավոր միջոցներ առաջարկում: Խնդիրն այն է, որ չկա այնպիսի միջոց, որն ամբողջովին բուժի խումհարի բոլոր ախտանիշերը: Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է տառապեք: Մի շարք ամերիկացի եւ ռուս մասնագետների խորհուրդների հիման վրա NEWS.am Medicine-ը մի քանի միջոց է առաջարկում, որոնք ախտանիշերը կթեթեւացնեն:

Ավելի շատ հեղուկ խմեք

Ալկոհոլը ստիպում է զուգարան վազել, իսկ դա կարող է ջրազրկման հանգեցնել՝ առաջացնելով գլխապտույտ եւ սրտխառնոց: Ջրից բացի, կարելի մի փոքր կոճապղպեղի գարեջուր խմել, որը ստամոքսը կհանգստացնի: Նաեւ մրգահյութեր, քանի որ C վիտամինն անհրաժեշտ է էներգիայի համար: Սակայն չարժե թարմ ճզմած կիտրոնի հյութ խմել, այն կարելի կամ տաք ջրով խառնել, կամ հանքային ջրով եւ ըստ ճաշակի շաքար կամ մեղր ավելացնել:

Խումհարի ժամանակ նախընտրելի է կանաչ թեյը, որը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության արագացման եւ տոքսինների դուրսբերման համար: Կանաչ թեյը հարուստ է նաեւ կալիումով, որը ինչպես С վիտամինը, ալկոհոլի ճնշմամբ օրգանիզմից ասես լվացվում է:

Անանուխի թեյը հանգստացնում է նյարդային համակարգը եւ նվազեցնում խումհարին ուղեկցող անհանգստությունը:

Խուսափեք սուրճից (եւ խմիչքից)

Սուրճը ձեզ չի թարմացնի: Ավելին՝ կոֆեինը ձեր օրգանիզմը էլ ավելի կջրազրկի եւ բացասաբար կազդի ստամոքսի վրա՝ սրտխառնոց առաջացնելով: Գարեջուրը եւս լավագույն ընտրությունը չէ: Եթե անգամ այն թեթեւացում բերի, ապա մի քանի ժամ անց գլուխն ավելի ուժեղ կցավի:

Թթվի ջուր՝ ժամանակի ընթացքում ստուգված միջոց

Այս միջոցի կախարդական ներգործությունը 2 գործոնով է պայմանավորված: Առաջին՝ թթվի ջուրը օգնում է լրացնել աղային էլեկտրոլիտների պաշարը, որոնք խումհարի ժամանակ պակասում են: Երկրորդ՝ սրտխառնոցը քչացնում է: Բայց դա աղաջուր պետք է լինի, այլ ոչ թե թթվաջուր, քանի որ այդ վիճակում քացախն օրգանիզմին ամենեւին պետք չէ:

Կաթնաթթվային մթերքներ

Կաթնաթթվային ըմպելիքները (թան, մածուն, կեֆիր, կումիս եւ անգամ յոգուրտ) խումհարի ժամանակ իսկապես օգնում են, դա առասպել չէ:

Դրանք օրգանիզմը պրոտեինով են սնուցում, ինչը նշանակում է՝ նաեւ անհրաժեշտ էներգիայով, նաեւ վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում նյութափոխանակության արագացման համար: Ամինաթթուները ախորժակը լավացնում են, իսկ կաթնաթթվային բակտերիաները օրգանիզմից տոքսինները դուրս են բերում: Կաթնաթթուն ակտիվացնում է, այսպես կոչված, Կրեբսի շրջափուլը՝ եռակարբոնային թթուների շրջափուլը, որն օգնում է տոքսինների քայքայմանը եւ օրգանիզմից դուրս բերելուն:

Խաշ

Ավանդաբար խումհարից դուրս գալու գերազանց միջոց են համարվում մսի եւ ձկան տաք ապուրները, օրինակ՝ խարչոն, խաշը կամ տխրահռչակ հավի արգանակը: Դա այնքան էլ այդպես չէ, սակայն դրա մեջ ճշմարտության հատիկ կա: Խաշը կամ ձկան արգանակը իսկապես կօգնեն, որովհետեւ մեծ քանակությամբ գլիցին են պարունակում, որն օգնում է վնասազերծել չափազանց թունավոր ացետալդեհիդը:

Ռուս մասնագետները, սակայն, խորհուրդ են տալիս այսպիսի կերակուրի դեպքում զգույշ լինել. առաջին՝ այն չպետք է կծու լինի, երկրորդ՝ չի կարելի նույնիսկ դարերով ստուգված խաշ ուտել, եթե չեք ցանկանում ուտել, խղճացեք ձեր ստամոքսին ու լյարդին:

Արեւմտյան դիետոլոգները յուղոտ նախաճաշի փոխարեն ավելի թեթեւ ուտելիք են առաջարկում.

Սաղմոն

В6 եւ В12 վիտամինների պակասը խումհարի ժամանակ օրգանիզմի վրա վատ է անդրադառնում, իսկ В խմբի վիտամիններով հարուստ սաղմոնը  ձեզ անպայման կօգնի:

Մանգո եւ այլ մրգեր

Գիտականորեն ապացուցվել է, որ մրգերի մեջ պարունակվող բնական շաքարը կարող է նպաստել օրգանիզմից շաքարի դուրսբերման գործընթացը: Այս տեսակետից լավագույն ընտրություն կլինեն մանգոն, խաղողը, տանձը կամ ձմերուկը:

«Ազնվազարմ» մթերքներ

Բրինձը, խնձորի խյուսը եւ տոստերը դասվում են ընտիր մթերքների շարքին, քանի որ հեշտ են յուրացվում:

Բացի այդ, ածխաջրերի մեծ պաշար ունեն, որոնք նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը եւ օգնում են ոչ միայն խումհարից, այլեւ ստամոքսի խանգարումից:

Կրեկեր, բանան, ծնեբեկ եւ օպունցիա

Կրեկերը կարող է արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնել, որը հարբելիս սովորաբար ցածր է լինում՝ մարդուն հոգնած դարձնելով: Կարելի է նաեւ ոլորաբլիթ եւ բանան փորձել, որոնք օրգանիզմում լրացնում են աղի եւ կալիումի մակարդակը:

Վերջին հետազոտություններով պարզվել է, որ ծնեբեկը խումհարի ախտանիշերը թեթեւացնում է՝ հավանաբար ամինաթթուների եի հանքանյութերի պարունակության շնորհիվ, որոնք ալկոհոլի տոքսիկությունը նվազեցնում են:

Կարող է օգնել բուսական եւս մեկ այլ ներկայացուցիչ՝ կանկարը, որն օգնում է փորի փքվածության եւ սրտխառնոցի ժամանակ:

Փորձեք նաեւ օպունցիայի հյութ:

Հետազոտությունները հաստատում են, որ օպունցիա կակտուսի մզվածքը կարող է պակասեցնել խումհարի ախտանիշերը: Այս կակտուսի մզվածքով բիոակտիվ հավելումները վաճառվում են դեղատներում եւ խանութներում:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը մանրացրեք: Այս արմատը ձեր ստամոքսը կհանգստացնի: Կարող եք այն հում ուտել՝ ավելացնելով թեյին կամ պարկուճներ ընդունել:

Մեղր

Հետազոտողները պարզել են, որ ալկոհոլային թունավորման ժամանակ մեղրը չափազանց օգտակար է, քանի որ պարունակում է միկրոտարրեր, թթվեցնող-վերականգնող ֆերմենտներ, օրգանական թթուներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը, եւ ֆրուկտոզա, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

Շարժվեք

Երբ ալկոհոլը հայտնվում է օրգանիզմում, պետք է նյութափոխանակությամբ դուրս գա: Հետեւաբար՝ ձեզ ստիպեք շարժվել՝ կատարեք թեթեւ կարդիովարժություններ կամ յոգայի, բայց ոչ սովորական վարժություններ, որոնք կնպաստեն օրգանիզմի ջրազրկմանը:

Հանգստացեք

Ձեր քունը մի քանի անգամ ընդհատվում է զուգարան արշավելու պատճառով, երկար եք մի կողքից մյուսը շրջվում, եւ այդպես էլ նորմալ չեք քնում: Այդ պատճառով մինչ ընկերների հետ տոնելու գնալը, մի լավ քնեք:

Ցավազրկող ընդունեք, բայց մի գայթակղվեք

Դրանք օգնում են գլխացավը թեթեւացնելուն, բայց ասպիրինը կարող է ստամոքսը վնասել, որն առանց այն էլ տխուր վիճակում է, իսկ Մայոյի կլինիկայի փորձագետներն ասում են, որ ացետամինոֆենը կարող է լյարդը վնասել: Հետեւաբար՝ մի գերազանցեք խորհուրդ տրվող չափաքանակը, իսկ ավելի լավ է կես չափաքանակ ընդունել:

Ծխախոտից հեռու մնացեք

Հետազոտություններով պարզվել է, որ ծխող մարդիկ խումհարն ավելի վատ են հաղթահարում, քան չծխողները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել