• Latest news

Ինչպե՞ս կանխել գետնանուշի հանդեպ ալերգիայի առաջացումը երեխայի մոտ

7 հունվարի, 2017  12:27

Գետնանուշի հանդեպ ալերգիան աշխարհում ամենատարածված՝ ալերգիայի տեսակներից է։ ԱՄՆ ալերգիայի ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները պատմել են, թե ինչպես կարելի է այն կանխել երեխաների մոտ։ Նրանց խոսքով այդ մթերքը պետք է երեխաներին սկսել առաջարկել վաղ մանկությունից, մինչեւ մեկ տարեկանը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե երեխայի օրգանիզմը որքանով է հակված ալերգիկ արձագանքների։

Այս հասարակ մեթոդի օգտակարությունը հաստատում է այն հետազոտությունը, որին մասնակցել է 5 տարեկանից փոքր 600 երեխա։ Բոլոր մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ առաջին խմբի երեխաները սկսել են գետնանուշ ուտել, իսկ երկրորդ խմբի երեխաների սննդակարգում այդ մթերքը բացառել են։ Արդյունքում առաջին խմբի մասնակիցների միայն 32 տոկոսի մոտ է զարգացել գետնանուշի հանդեպ ալերգիա, մինչդեռ երկրորդ խմբի երեխաների մոտ այդ ցուցանիշը կազմել է 172 տոկոս։

Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս որոշել, թե որքանով է երեխան հակված ալերգիկ արձագանքների առաջացմանը։ Բավական է հետեւել, թե ինչպես է նրա օրգանիզմը արձագանքում պոտենցիալ ալերգենին։ Եթե երեխայի մոտ ալերգիայի առաջացման հավանականությունը ցածր է, ապա նրան սննդակարգում գետնանուշ կարելի է հավելել 6 ամսականից սկսած։ Իսկ եթե կա ալերգիայի առաջացման հավանականություն, երեխային պետք է այդ սննդամթերքի հետ «ծանոթացնել» բժիշկների հսկողության տակ։

Ըստ վիճտվյալների՝ անցած 5 տարիներին գետնանուշի հանդեպ ալերգիա ունեցողների թիվը կրկնապատկվել է։ Ավելին, հայտնի է, որ 50 նորածիններից մեկը հակված է ալերգիայի առաջացմանը, հենց դրա համար էլ ալերգիայի կանխարգելման մասին պետք է մտածել վաղ մանկությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է