• Latest news

Նուշը կարող է օրգանիզմին օգնել գրիպի եւ մրսածության դեմ պայքարում

9 հունվարի, 2017  10:57

Նուշը քիմիական նյութեր է պարունակում, որոնց ուժեղացնում են մի ամբողջ շարք վիրուսներին իմունային համակարգի արձագանքը, այդ թվում՝ մրսածության եւ գրիպի վիրուսներին: Այս մասին հաղորդել են Institute of Food Research-ի (Մեծ Բրիտանիա) եւ Policlinico Universitario-ի (Իտալիա) մասնագետները:

Հետազոտության ընթացքում նրանք նկատել են, որ նուշի կեղեւն օրգանիզմին օգնում է հերպեսի վիրուսի՝ herpes simplex virus 2-ի (HSV-2) դեմ պայքարում: Այն շատ տարածված է եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հաջողությամբ թաքնվում է իմունային համակարգից:

Institute of Food Research-ից Ջուզեպինա Մանդարինիի խոսքով՝ նուշի կեղեւի մեջ առկա պոլիֆենոլները խթանում են իմունային արձագանքը եւ օրգանիզմին օգնում պայքարել վիրուսների դեմ. դրանք օրգանիզմին օգնում են կանխել վիրուսների բազմացումն ու տարածումը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ նուշը մարսվում է ստամոքսում, իմունիտետը շարունակում է ակտիվ մնալ: Այդ պատճառով գրիպի եւ մրսածության սեզոնին գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ նուշ ուտել եւ անպայման կեղեւով: Իսկ օրական քանի՞ նուշ է հարկավոր ուտել՝ իմունիտետն ամրացնելու համար: Գիտնականներն այս հարցի պատասխանն առայժմ չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել