• Latest news

Սմարթֆոնները երեխաների մոտ չոր աչքի ախտանիշ են առաջացնում

9 հունվարի, 2017  21:27

Օրական երեք ժամից ավելի սմարթֆոնից օգտվող երեխաները ավել հաճախ են տառապում, այսպես կոչված, չոր աչքի ախտանիշով, քան գաջեթով ավելի քիչ տարված նրանց հասակակիցները: Այսպիսի եզրակացության են եկել կորեացի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Ophthalmology ամսագրում:

Այս ախտանիշն առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ արցունք չի արտադրում, ինչի հետեւանքով աչքերը կարմրում են եւ գրգռվում ՝ ասես դրանց մեջ ավազ է լցվել: Որպես կանոն, նման վիճակ ախտորոշվում է տարեց մարդկանց մոտ, սակայն վերջին շրջանում այն ավելի հաճախ է հանդիպում երիտասարդների եւ նույնիսկ երեխաների մոտ: Պատճառներից մեկը սմարթֆոնն է, քանի որ երբ էկրանին ենք նայում, ավելի քիչ ենք թարթում, իսկ աչքերն արցունքով ավելի քիչ են ողողվում եւ չորանում են:

Այս տեսությունը հաջողվել է հաստատել 7-ից մինչեւ 12 տարեկան 916 կորեացի երեխաների շրջանում անցկացված հետազոտության ընթացքում: Ակնաբույժները սկզբում ստուգել են նրանց տեսողությունը, եւ պարզվել է, որ երեխաներից 6,6 տոկոսի մոտ արդեն չոր աչքի ախտանիշը կա: Գրեթե բոլորը սմարթֆոնից օգտվել էին օրական միջինը 3,2 ժամ: Ըստ որում՝ նրանց ավելի առողջ հասակակիցների միայն 55 տոկոսն է գաջեթից օգտվել, իսկ բջջայինի էկրանի մոտ անցկացրած միջին ժամանակահատվածը կազմել է ընդամենը 37 րոպե:

The Independent-ը նշել է, որ երբ չոր աչքի ախտանիշով երեխաներին խնդրել են գոնե մեկ ամիս սմարթֆոնից չօգտվել, հիվանդության նշանները գրեթե անհետացել են: Պարբերականի փորձագետ, թվային դետոքսիկացիայի մասնագետ Տանյա Գուդինը ծնողներին խորհուրդ է տալիս քնից մեկ ժամ առաջ երեխաներին արգելել բջջային սարքերից օգտվել, նաեւ թույլ չտալ էկրանի առաջ անընդմեջ 2 ժամը գերազանցող ժամանակից երկար մնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել