• Latest news

Քիմիական փոփոխություններով ինսուլինը սովորականից ավելի արդյունավետ է եղել

9 հունվարի, 2017  22:36

Քիմիական փոփոխություններով ինսուլինը, որում ջրածնի ատոմը փոխարինվել է յոդի ատոմով, ավելի արդյունավետ է, քան սովորական մարդկային ինսուլինը։ Նման եզրակացության են եկել University of Basel–ի գիտնականները, որոնք համակարգչային ստիմուլյացիայով հետազոտություն են անցկացրել, իսկ հետո արդյունքները ստուգել փորձարկությամբ, գրում է Journal of Biological Chemistry ամսագիրը։

Ինսուլին հորմոն արտադրվում է մարդու ենթաստամոքսային գեղձում եւ ծառայում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը։ Հորմոնն օրգանիզում մնում է 6 միանման մոլեկուլի տեսքով, որոնք միացած են ցինկով։  Սակայն ֆիզիոլոգիապես ակտիվ կարող է լինել միայն մոնոմերի՝ մեկ մոլեկուլի ձեւիշով ինսուլինը։ Իսկ դա նշանակում է, որ երբ օրգանիզմին ինսուլին է պետք, այն  բաժանվում է 6 առանձին մոնոմերների, որոնք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Վերոնշյալ հետազոտողները փորձել են օպտիմալացնել հեկսամերի բաժանման գործընթացը՝ մշակելով արհեստական ինսուլինի դեղամիջոց, որում որոշ ատոմներ փոխարինված են ուրիշներով, եւ որոնք կենսաբանորեն ավելի հասանելի են օգրանզիմին։ Նման դեղամիջոցները կոչվում են ինսուլինի անալոգներ։ Դրանք իրենց հատկություններով տարբերվում են մարդկային ինսուլինից, որն այսօր օգտագործվում է շաքարախտի բուժման համար։

Օրինակ՝ ինսուլինի անալոգը, որում ջրածնի ատոմին փոխարինել է յոդի ատոմը, ավելի արագ է հասանելի դառնում օրգանիզմի համար, ուստի արագ է սկսում ազդել։ Ընդ որում, դրա ազդեցությունը ոչնչով չի տարբերվում սովորական ինսուլինից։

Ինսուլինի հետազոտության այդ ուղղությունը գիտնականներին շատ  հեռանկարային է թվում, եւ բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում այդպիսի փոփոխությունների ենթարկված ինսուլինը կօգտագործվի կլինիկական հետազոտություններում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել