• Latest news

Ինչպե՞ս ամանորյա շատակերությունից հետո բեռնաթափել օրգանիզմը

10 հունվարի, 2017  13:02

Ամանորյա եւ սուրբծննդյան ճաշկերույթներից հետո շատերն են մտահոգվում, թե օրգանիզմն ինչպես բեռնաթափեն եւ մաքրեն, որին սնունդի ավելցուկը հազիվ թե օգուտ տված լինի: Այս կապակցությամբ մի քանի խորհուրդներ տվեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Ոմանց թվում է, թե քաղցած մնալն ու բեռնաթափումը նույն բանն են: Ավելին՝ շատերը տոներից հետո բեռնաթափման լավագույն միջոցը քաղցն են համարում: Մինչդեռ ոչ բոլորին է կարելի քաղցած մնալ. դիետոլոգը նշեց, որ քաղցին կարող են դիմել միայն երիտասարդները, որոնք առողջական ոչ մի խնդիր չունեն: Իսկ մյուսների համար նույնիսկ մեկ-երկու օրով սնունդից ամբողջովին հրաժարվելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: Այդպիսի մարդկանց խորհուրդ է տրվում սոված մնալու փոխարեն բեռնաթափման օրեր սահմանել, որոնց ընթացքում անհրաժեշտ է հրաժարվել յուղոտ, քաղցր եւ խմորային բոլոր կերակուրներից, ուտել թեթեւ, օգտակար սնունդ եւ շատ ջուր խմել: Մասնագետը նշեց, որ կարելի է նաեւ կանաչ թեյ եւ սուրճ խմել:

Կարելի է նաեւ այնպիսի բեռնաթափման օրեր կազմակերպել, որոնց ընթացքում պետք է ուտել կաթնաթթվային մթերքներ (մածուն, կեֆիր) կամ միայն խնձոր: Այս սննդակարգին պետք է մեկ կամ երկու օր հետեւել:

Ամանորյա տոներից հետո շատերի քաշն ավելանում է ոչ թե ճարպային նոր շերտերի առաջացման, ավելորդ հեղուկի հաշվին, որն օրգանիզմում է մնում սննդակարգում աղի ավելցուկի պատճառով: Նկարագրված բեռնաթափման օրերը կօգնեն այդ հեղուկն օրգանիզմից դուրս բերել, վերացնել այտուցները եւ վերադարձնել նորմալ քաշը: Մասնագետը նշեց, որ մի քանի օրով աղից հրաժարվելը նույնպիսի էֆեկտ կունենա:

Դիետոլոգի խոսքով՝ եթե մարդը ցանկանում է առողջ լինել, պահպանել երիտասարդությունն եւ լավ ինքնազգացողությունը, պետք է մշտապես՝ ամեն օր ճիշտ սնվի եւ առողջ կենսակերպ վարի, այլ ոչ թե ճիշտ սնվելու ու բեռնաթափման մասին մտածի միայն տոներից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել