• Latest news

Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել

10 հունվարի, 2017  20:19

Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ օտոլարինգոլոգներ դրան դեմ են: Նրանց թվում է Օտոլարինգոլոգիայի գերմանական միությունից Ռոլանդ Լասցիգը:

Նրա խոսքով՝ ականջի ծծումբի մեջ ոչ մի «անմաքուր» բան չկա, ուստի եւ դրանից ականջն ամբողջ ժամանակ մաքրելու անհրաժեշտություն էլ չկա. ականջի օրգանները ինքնամաքրվելու մեխանիզմ ունեն. նրա խոսքով՝ ծծումբն ինքը դանդաղ դեպի դուրս է շարժվում:

Գերմանացի բժշկի կարծիքով՝ այսպիսով, այդ փայտիկների օգտագործումը քիչ արդյունավետ է, ավելին՝ դրանց միջոցով ականջները մաքրելը ականջի ծծումբի մեծ մասը ներս է հրում արտահոսքի բնական ուղղությանը հակառակ:

Մասնագետի խոսքով՝ դրանից բացի, ականջի մաքրումը առաջացնում է վաղաժամ ներքին չորացում, ինչը միայն խթանում է էլ ավելի մեծ քանակով ճարպի եւ ծծումբի արտադրությունը, որի հետեւանքով մեծանում է ականջի խցանման առաջացման հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ բամբակի փայտիկներով ականջների մաքրումը նաեւ թմբկաթաղանթը վնասելու վտանգ ունի: Նշված բոլոր պատճառներով օտոլարինգոլոգը խորհուրդ չի տալիս ականջները մաքրելու համար բամբակի փայտիկներ օգտագործել: Իսկ եթե ականջներում շատ ավելի մեծ քանակով է ծծումբ արտադրվում, քան կարող է բնական ճանապարհով ականջներից դուրս գալ, Ռոլանդ Լասցիգը խորհուրդ է տալիս դիմել լոռ բժշկի, որը կօգնի ականջներն անվտանգ մաքրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է