• Latest news

Ամեն տարի աշխարհում ավելի քան 6 մլն անհարկի կեսարյան հատում են անում. հետազոտություն

10 հունվարի, 2017  14:27

Աշխարհի տարբեր երկրներից 27 փորձագետներ հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, որ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտում հաճախակի են դեպքերը, երբ բժիշկներն իրենց հիվանդներին ավելորդ հետազոտություններ են նշանակում, որոնց կարիքը նրանք չունեն, այնպես էլ հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները, ինչի արդյունքում հիվանդները ժամանակին անհրաժեշտ օգնություն չեն ստանում: Գիտական աշխատանքը կատարվել է The Lancet պարբերականի ֆինանսավորմամբ:

Մասնագետները պարզել են, որ Չինաստանում հիվանդների կեսից ավելիին՝ 57%-ին, հակաբիոտիկներ են նշանակում, երբ դրա կարիքն ամենեւին չի լինում: ԱՄՆ-ում 16-70% դեպքերում հնարավոր էր խուսափել հիստերէկտոմիայից (արգանդի հեռացման վիրահատություն), Թայվանում այդ ցուցանիշը 29% է, Շվեյցարիայում՝ 13%: Իսպանիայում հիվանդների մեկ քառորդից ավելին (26%) հոդերի վիրահատության է ենթարկվել, որի կարիքը չի ունեցել, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 34%:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով էլ` ամեն տարի աշխարհում ավելի քան 6 մլն կեսարյան հատում է արվում, այն դեպքում, երբ կանայք կարող էին ինքնուրույն ծննդաբերել: Նման վիրատահությունների կեսը՝ տարեկան շուրջ 3.1 մլն դեպք, արձանագրվում է Չինաստանում եւ Բրազիլիայում:

Հետազոտողները կենտրոնացել են ամբողջ աշխարհում ավելորդ բժշկական մանիպուլյացիայի ծավալների, պատճառների եւ հետեւանքների ուղղությամբ: Նրանք հաղորդել են, որ բժիշկները կարող են միաժամանակ «նորից բուժել» եւ «մինչեւ վերջ չբուժել» ոչ միայն միեւնույն բուժհաստատությունում, այլ նույնիսկ միեւնույն հիվանդին: Բացի այդ՝ քիչ չեն դեպքերը, երբ հիվանդներին անպետք եւ անարդյունավետ թանկարժեք հետազոտություններ են նշանակում՝ անտեսելով էժան եւ փորձված թերապիան, որն ավելի լավ կօգներ հիվանդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է