• Latest news

Ձու օգտագործելը հիշողության հետ խնդիրների չի բերում. հետազոտություն

10 հունվարի, 2017  22:32

Մեծ քանակությամբ խոլեստերին օգտագործելը (որը պարունակում է ձուն) չի հանգեցնում հիշողության հետ խնդիրների եւ չի նպաստում այնպիսի հիվանդությունների, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է։ Նման եզրակացության են եկել University of Eastern Finland–ի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում։ Այն ապացուցում է, որ անգամ խոլեստերինի մետաբոլիզմի վրա ազդող APOE4 գեն ունեցող մարդիկ ձու օգտագործելիս հիշողության խնդիրներ չեն ունենում։

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կապում են սրտանոթային հիվանդությունների եւ հիշողության խանգարման մեծ ռիսկի հետ։ Սակայն առողջ մարդկանց մեծամասնության մոտ սննդի մեջ առկա խոլեստերինն օգտագործելը չի ազդում արյան մեջ դրա մակարդակի վրա, հենց այդ պատճառով շատ մասնագետներ այսօր այլեւս խորհուրդ չեն տալիս սահմանափակել սննդի մեջ խոլեստերին պարունակող մթերքների օգտագործումը։

APOE4 գենը կրողների մոտ, սակայն, նկատվում է ավելի ակնհայտ կապ խոլեստերին սպառելու եւ արյան խոլեստերինի  մակարդակի միջեւ։ Ավելին, այդ գենը նաեւ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների եւ հիշողության խնդիրների զարգացման ռիսկը։ Ֆինլանդիայում այդ գենը շատ տարածված է։

Գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են 42-60 տարեկան 2497 տղամարդկանց տվյալները։ Նրանց 32.5 տոկոս այդ գենի կրողներ են եղել։ Հաջորդ 22 տարիների ընթացքում հետազոտության 337 մասնակիցների մոտ հայտնաբերվել են հիշողության խանգարումներ, 266-ի մոտ՝ Ալցհեյմերի հիվանդություն։ Այդուհանդերձ այդ հիվանդությունների եւ սննդի նախապատվության միջեւ կապ գիտնականները չեն հայտնաբերել։ Ձու ուտող տղամարդիկ հիշողության խանգարումների հետ բախվում են նույնքան հաճախ, որքան չօգտագործողները։ Ընդհակառակը, որոշ դեպքերում ձու օգտագործելը բարելավել է տղամարդկանց ճանաչողական ունակությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել