• Latest news

Ապրիլին ոտքը կորցրած Արմանը տոների ժամանակ աջակցել է հաշմանդամ երեխաներին

10 հունվարի, 2017  21:26

2016-ի ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ոտքը կորցրած Արման Ավետիսյանը ամանորյա տոների ժամանակ մասնակցել է «Փյունիկ» Հաշմանդամների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներին եւ Ձմեռ Պապի շորերով նվերներ էր բաժանում հաշմանդամ երեխաներին եւ ոգեւորում նրանց։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Արմանի հարազատները պատմեցին, որ այդ միջոցառումները ոգեւորել են նաեւ հենց նրան, նա լավ տրամադրությամբ էր տուն վերադառնում։ Չնայած դրան՝ ամանորյա տոներին Արմանը մի փոքր լարված էր եւ տխուր. նա հիշում էր զոհված ընկերների մասին, որոնց հետ միասին ծառայել էր, եւ որոնց ընտանիքները Նոր տարին գերեզմանոցում են նշել։ Տոների ժամանակ Արմանն այցելել է զոհված ծառայակիցների հարազատներին եւ ընկերներին, որպեսզի աջակցի նրանց։

Ինչ վերաբերում է Արմանի առողջությանը, նա արդեն լիովին վարժվել է պրոթեզին եւ կարող է դրանով նորմալ քայլել։ Ճիշտ է, վերջին ժամանակներս նրան մի քիչ խանգարում են բեկորները, որոնք մնացել են ոտքերի մեջ եւ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին։ Բժիշկներն ասում են, որ այդ բեկորները հեռացնելն անիմաստ է, դրանք 100–ից շատ են ու շատ մանր, այդ պատճառով էլ դրանք վիրահատական ճանապարհով հեռացնելը կարող է խնդիրներ առաջացնել, քան լուծել դրանք։ Բժիշկների խոսքով՝ բեկորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն դուրս կգան։ Արմանի ոտքից արդեն 2 բեկոր դուրս են եկել։

Արմանը կորցրել էր թաթը թշնամու նռնակի պայթյունի հետեւանքով այն պահին, երբ փորձում էր կրակի տակից դուրս բերել իր հրամանատարին՝ լեյտենանտ Աշոտ Շահբազյանին:

Երբ օգնությունը տեղ էր հասել, Արմանն արդեն արնաքամ էր լինում։ Որոշում են նրան առաջինը դուրս բերել կրակի գոտուց՝ որպես ծանր վիրավորի: Դիրքերից իջեցնելիս Արմանը եւս մեկ բեկորային վիրավորում է ստանում: Հրամանատար Շահբազյանի հետեւից նույն պահին գնալ չեն կարողանում, իսկ հետո արդեն ուշ է լինում:

Արմանին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, որտեղ անմիջապես անդամահատում են ոտքը, իսկ հետո տեղափոխում Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այստեղ նա երկու վիրահատության է ենթարկվում:

Արմանի մայրը՝ Քնարիկը, պատմում է, որ միայնակ մայր է, Արմանը նրա միակ որդին է: Ծնունդով Արարատից են, բայց սեփական տանիքը չունեն, ստիպված են բնակարան վարձել:

Ընտանիքին օգնելու ցանկություն ունեցողները կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ-Հայաստան բանկ

Քնարիկ Ավետիսյան

Հեռ. - 093-59-05-56, 077-33-90-97

16041036918700 AMD

16041036918702 EUR

16041036918703 RUR

16041036918701 USD

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել