• Latest news

Գիտնականներն ատամներն առանց լիցքի բուժելու միջոց են հայտնաբերել

11 հունվարի, 2017  16:43

Ատամներին կարելի է ստիպել վնասվածքներն ինքնուրույն վերականգնել, այսպիսով հրաժարվել լիցքի օգտագործումից, պնդում են բրիտանացի գիտնականները:

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ Tideglusib քիմիական նյութը կարող է բջիջներին ստիպել ատամի պուլպայում բուժել մկների ատամների ոչ մեծ անցքերը:

Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ նշված է, որ այս մեթոդը հանգեցնում է «ամբողջական եւ արդյունավետ բնական վերականգնման»:

Ատամները վերականգնվելու սահմանափակ հնարավորություններ ունեն: Եթե ատամի ներքին պուլպան մերկանում է, մարդու օրգանիզմն ընդունակ է արտադրելու ատամի կարծր դենտին հյուսվածքի (գտնվում է անմիջապես էմալի տակ) բարակ շերտ, սակայն մեծ վնասվածքներն այս կերպ չեն բուժվում:

Ատամնաբույժները կարիեսը սովորաբար մետաղական ամալգամի կամ փոշեկերպ ապակու եւ կերամիկայի կոմպոզիտի լիցքի միջոցով են բուժում: Սակայն լիցքը հարկավոր է պարբերաբար փոխել, եւ հետազոտողները հույս ունեն ուժեղացնել ատամների բնական վերականգնման ունակությունը, որպեսզի կարողանան մեծ վնասվածքներն ինքնուրույն բուժել:

Գիտնականների խոսքով՝ Tideglusib պատրաստուկը մեծացնում է ատամի պուլպայում ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ է տալիս մկների ատամներում վերականգնել 0.13 մմ տրամագծով անցքերը:

Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը դրվել է ատամի վնասված հատվածի վրա, վերեւից պաշտպանիչ ծածկույթ է դրվել: Կախված սպունգի քայքայման աստիճանից՝ նրան փոխարինել է դենտինը, եւ ատամն առողջացել է:

Ներկայումս գիտնականները հետազոտում են, արդյո՞ք հնարավոր է այս միջոցով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել