Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Հայաստանում ներդրվել է բարակ աղիի հետազոտման նոր մեթոդ՝ պարկուճային էնդոսկոպիա

11 հունվարի, 20:36

Հայաստանում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրվել է պարկուճային էնդոսկոպիայի մեթոդ աղեստամոքսային տրակտի, մասնավորապես՝ բարակ աղիի հիվանդությունների ավելի ճշգրիտ ախտորոշման համար: Սա էնդոսկոպիկ պարկուճի օգնությամբ, որը ներսարված տեսախցիկով մանրակերտ սարք է, բարակ աղիի հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ է:

Ժամանակակից բժշկության մեջ բարակ աղին համարվում է աղեստամոքսային տրակտի հետազոտման համար ամենադժվար հասանելի հատվածներից մեկը: Բարակ աղիի երկարությունը միջինում 3-5 մետր է կազմում: Մինչեւ վերջին ժամանակները բժիշկները կարողանում էին տոեսանելի դարձնել բարակ աղիի վերին հատվածի (12-մատնյա աղիի) միայն 30-40 սմ մասը եւ ստորին հատվածի (զստաղիքի) 10-20 սմ մասը: Ռենտգենի եւ հետազոտման այլ ոչ ինվազիվային մեթոդների միջոցով հնարավոր է հայտնաբերել միայն կոպիտ պաթոլոգիան: Այսպիսով, մինչեւ վերջերս բարակ աղիի մեծ մասը բժիշկի համար հանելուկային էր մնում: Այս խնդրի լուծմանն է կոչված տեսապարկուճային էնդոսկոպիայի մեթոդը:

«Նաիրի» ԲԿ-ի ղեկավարության հրավերով 2016 թվականի սեպտեմբերի 29-ին Jinshan (Չինաստան) արտադրող ընկերության ներկայացուցիչ Չժան Ցզյուանը էնդոսկոպիստներին եւ գաստրոէնտերոլոգներին է ներկայացրել պարկուճային էնդոսկոպիայի մեթոդը: Jinshan-ը աշխարհում միակ ընկերությունն է, որը կառավարվող էնդոսկոպիկ պարկուճներ է արտադրում:

Jinshan ընկերության ՕՄՕՄ էնդոսկոպիկ սարքը նոր, ցավազուրկ ախտորոշման սարք է: ՕՄՕՄ պարկուճային էնդոսկոպիայի համակարգերը հաջողությամբ աշխատում են Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի եւ աշխարհի այլ երկրների կլինիկաներում: Այժմ այս մեթոդը հասանելի է նաեւ Հայաստանում:

Պարկուճային էնդոսկոպիայի սարքավորումը անլար սարք է, որը ներառում է միկրոխցիկ, թվային մշակման սարք, անլար ընդունող-հաղորդող համակարգ, լուսավորող սարք եւ այլն: Պարկուճը խմելուց հետո մարսողական ուղիների պատկերը հաղորդվում է էկզոսոմատիկ ընդունիչին: Մարսողական համակարգում պարկուճն անընդհատ նկարահանում է կատարում, իսկ բժիշկը ստացած պատկերների հիման վրա ախտորոշում է կատարում:

Տվյալ սարքավորման առավելություններն են՝ փոքր չափերը, առանց վիրաբուժական կամ ինվազիվա միջամտության կիրառելու հնարավորությունը, անցավ լինելը, ինֆեկցիայի փոխանցման բացառումը, մարդու սովորական ակտիվության եւ գործունեության պահպանումը եւ այլն:

ՕՄՕՄ պարկուճային էնդոսկոպիայի ցուցումները.

  • մարսողական համակարգի անհայտ էթիոլոգիայով եւ տեղայնացմամբ արյունահոսություն;
  • երկաթի քրոնիկական անբավարարության անեմիա;
  • Կրոնի հիվանդության կասկած;
  • բարակ աղիի ուռուցքի կասկած;
  • բարակ աղիի պոլիպոզի զարգացման հսկողություն;
  • նվազած կլանման (օրինակ՝ խիլուս) հիվանդության կասկած;
  • աղիքային ներծծման դիսֆունկցիա;
  • շարժունակության խանգարում եւ գլյուտենային հիվանդություն, որոնք կապված են աղիքային էպիթելիումի գրգռման հետ;
  • բարակ աղիի լորձաթաղանթի հիվանդությունների հետազոտություն;
  • անհայտ էթիոլոգիայի բարակ աղիի հիվանդություններ;
  • մարսողական համակարգի բժշկական հետազոտություն:

Հակացուցումներ.

  • կլլման ֆունկցիայի խանգարում (դիսֆագիա);
  • աղեստամոքսային տրակտի օբստրուկցիա կամ նեղացում,
  • մարսողական համակարգի պերֆորացիա կամ խուղակ;
  • աղիների սուր բորբոքում, կոլիտ;
  • սուր սակավարյունություն;
  • ցանկացած իմպլանտի առկայություն, որոնք էլեկտրասնուցում են օգտագործում, այդ թվում՝ կարդիոխթանիչների;
  • հղիություն:

Որակով հետազոտություն կատարելու համար պահանջվում է հետազոտությանն աղիների նախնական մանրակրկիտ պատրաստություն: Պարկուճն աղեստամոքսային ուղիով ինքնուրույն է անցնում, բժիշկները հնարավորություն չունեն պարունակությունը հեռացնելու կամ հետաքրքրող հատվածը բոլոր կողմերից դիտարկելու: Ուստի նախապատրաստության որակն ուղղակիորեն ազդում է ախտորոշման որակի վրա:

Հետազոտությունն անցկացնելու համար հիվանդին են հագցնում պարկուճից ազդակներն ընդունող սարք: Պարկուճն ակտիվացվում է հատուկ սարքի միջոցով, այնուհետեւ հիվանդն այն խմում է ջրով: Կլլման պրոցեսը սովորական դեղ խմելուց չի տարբերվում: Դրանից հետո բժիշկն ստուգում է պարկուճի աշխատունակությունը:

Կուլ տալուց հետո պարկուճը տեղաշարժվում է հետեւյալ ուղղությամբ՝ կերակրափող  →  ստամոքս → 12-մատնյա աղի → բարակ աղի → զստաղիք → հաստ աղի → ուղիղ աղի՝ միաժամանակ անընդհատ նկարահանելով: Թվային ազդակներն անլար կապով հաղորդվում են  պատկերներն արձանագրող սարքին՝ ռեկորդերին, որտեղ բոլոր պատկերներն ավտոմատ պահպանվում են: Բոլոր տվյալները դիտման ծրագիր ունեցող համակարգչին են փոխանցվում: Տվյալների վերծանումը մի քանի ժամ է տեւում, որից հետո հիվանդին է տրվում նկարագրությամբ, եզրակացությամբ եւ ախտորոշման նշանակություն ունեցող լուսանկարներով արձանագրությունը: Հետազոտությունը տեւում է 8-ից մինչեւ 15 ժամ: Պարկուճն օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով կղանքի հետ:

XX հիվանդը, ծնված 1944 թվականին, 2016-ի սեպտեմբերի 28-ին դիմել է «Նաիրի» ԲԿ՝ բողոքելով վերջին երեք-չորս տարիներին քրոնիկական փորլուծությունից: Հետազոտություններով՝ գաստրոսկոպիայով, կոլոնոսկոպիայով, արյան եւ մեզի անալիզով պաթոլոգիա չի հայտնաբերվել, որով կբացատրվեին կնոջ բողոքները: Նրա հիվանդության պատմության մեջ նշված էր, որ տառապում է շաքարախտով եւ հիպերտոնիկ հիվանդությամբ:

Սեպտեմբերի 30-ին հիվանդին նախապատրաստել են տեսապարկուճային էնդոսկոպիայի: Հետազոտությունից 2 օր առաջ նա հատուկ սննդակարգի է հետեւել՝ աղիները առավելագույնս մաքրելու համար: Հետազոտությունից մեկ օր առաջ աղիներն են նախապատրաստվել (լրացուցիչ մաքրվել են): Սեպտեմբերի 30-ի առավոտյան հետազոտությունից 40 րոպե առաջ հիվանդը խմել է 30 մլ լուծված սիմետիկոն: Սարքի համապատասխան նախապատրաստությունից, հաղորդիչներին ռեկորդերը միացնելուց հետո հիվանդը ջրի փոքր քանակով պարկուճը կուլ է տվել: Տեսապարկուճի տեղափոխությունը (աղեստամոքսային ուղիներով անցնելը) տեւել է 11 ժամ 52 րոպե: Հաջորդ առավոտյան ռեկորդերից տվյալները փոխանցվել են համակարգչին եւ հատուկ ծրագրով մշակվել են:

Եզրակացություն. էրոզիոն անտրալ գաստրիտ, արտահայտված դուոդենիտ, արտահայտված բարձրջերմային իլեիտ, մակերեսային կոլիտ:

«Նաիրի» ԲԿ-ում տեսապարկուճային էնդոսկոպիայի տեխնոլոգիայով առաջատար դիրք ունեցող Jinshan ընկերության հետ համագոերծակցության սկիզբը եւ նոր ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա Հայաստանի բժշկությունը բարձրացնել համաշխարհային մակարդակի, մասնավորապես՝ գաստրոինտեստինալ հիվանդությունների հետազոտությունների եւ ախտորոշման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ պարկուճային էնդոսկոպիայի համար գրանցվելու նպատակով զանգահարել՝ 091423317 հեռախոսահամարով:

 

NEWS.am Medicine

loading...
 

  • Կարդացեք նաև
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Էլեկտրոնային առողջապահության համակարգը կնվազեցնի՞ կոռուպցիոն ռիսկերը
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ