• Latest news

Ուղեղի վնասվածքով երեխաներին հակաբիոտիկներով բուժելը կարող է վտանգավոր լինել

14 հունվարի, 2017  23:49

Ուղեղի վնասվածքով 4 տարեկանից փոքր երեխաներին հակաբիոտիկներով բուժելը կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա, որը դեռ ամբողջովին չի զարգացել։ Որոշ ժամանակ առաջ գիտնականներն ապացուցել էին, որ որոշակի հակաբիոտիկներ, որոնք ճնշում են ուղեղի արձագանքը, կարող են բարելավել թերապիայի արդյունքները։ Սակայն այս եզրակացությունները արվել են մեծահասակ կենդանիների մասնակցությամբ փորձերի ընթացքում։

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ուղեղի վնասվածքը բուժելիս մինոցիկլինի նման հակաբիոտիկների գործածումը կարող է ուժեղացնել մտավոր դեֆիցիտը։ Նման եզրակացության են հանգել Drexel University-ի գիտնականները լաբորատոր առնետներին հետեւելու ընթացքում։ Հետազոտողները կարծում են, որ 4 տարեկանից փոքր երեխաները, որոնք ուղեղի վնասվածք ունեն, կարող են հետագայում տառապել հիշողության, ուշադրության ու այլ մտավոր գործառույթների խրոնիկ խնդիրներով։ Նրանց նոր զարգացող ուղեղը տարբերվում է ամբողջությամբ ձեւավորվածից։

Մոնոցիկլինի նման դեղամիջոցները ներգործում են միկրոգլիաների ակտիվացման հաշվին՝ ուղեղի ու ողնաշարի առաջնային իմունային բջիջներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են կողմնակի պաթոգեններից։ Հետազոտողները նորածին առնետներին բուժել են մինոցիկլինով, երեք օր շարունակ նրանց օրական դեղամիջոցի մեկական մասնաբաժին տալով։ Պարզվել է, որ առնետների ուղեղի ակտիվությունը դրանից չի լավացել։ Իսկ երբ բուժման տեւողությունը ավելացրել են մինչեւ 9 օր, կենդանիների մոտ սկսվել են զգալի խնդիրներ՝ հիշողության ու այլ վարքագծային խանգարումների հետ կապված։

Հետազոտությունը միանշանակ ցույց է տալիս փոքր տարիքի համար հակաբիոտիկների բացասական կողմնակի ներգործությունը, քանի որ միկրոգլիաները կարեւոր դեր են կատարում ուղեղի վաղ զարգացման համար։ Հենց այդ բջիջներն են ուղեղը մաքրում մահացած նեյրոններից ու այլ թափոններից, որպեսզի կենդանի նեյրոնները կարողանան նորմալ գործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է