• Latest news

«Էրեբունի» ԲԿ–ում ծնկոսկր-ազդրային հոդերի ռենտգեն հետազոտության համար հատուկ տակդիր են ստեղծել

13 հունվարի, 2017  21:18

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները մշակել են  ծնկոսկր-ազդրային  հոդերի  ռենտգենն ավելի արդյունավետ դարձնող հատուկ տակդիր, որի հեղինակը ԲԿ–ի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Մինասյանն է։

ԲԿ–ի կայքում ասվում է, որ ռենտգեն հետազոտության ժամանակ կարելի է որոշակի խոչընդոտների բախվել, որոնք դժվարացնում են ախտորոշման գործընթացը։

Ծնկոսկր-ազդրային հոդերի պաթոլոգիական շեղումները հայտնաբերելու համար անհրաժեշտ է հիվանդի ծունկը ֆիքսել  30,45 ,60 կամ 90 աստիճան անկյան տակ, ինչը թույլ է տալիս հստակ պարզել ոսկորների հոդային մակերեսի եւ հոդաճեղքի վնասման աստիճանը։

Այս նպատակով «Էրեբունի» ԲԿ–ում ստեղծվել է սարք, որը նախնական ստացել է «ծնկոսկր-ազդրային  հոդերի  հետազոտության տակդիր» անվանումը, եւ որը կարող է ստեղծել ծալման անհրաժեշտ անկյունը։

Համաշխարհային պրակտիկայում նման սարքերն արդեն կիրառում ունեն։ Սակայն փոխառելով այդ փորձը՝ այդ նորարարությունն առաջին անգամ ստեղծվել է «էրեբունի» ԲԿ պատերի ներսում եւ հարմարեցվել է Հայաստանում պրակտիկ բժշկության առանձնահատկություններին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել