• Latest news

Մասնագետները խորհուրդ են տալիս ակտիվ կենսակերպ վարել՝ անկախ եղանակային պայմաններից

13 հունվարի, 2017  22:37

Ձնառատ, ցրտաշունչ եւ մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք ոչ միայն ավելացնում ենք մեր քաշը, այլեւ մի շարք հիվանդագին վիճակների զարգացման համար ռիսկեր նախապատրաստում:

Պասիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների եւ հանքանյութերի յուրացումը,  ի հայտ է գալիս աննախադեպ հոգնածություն, տրամադրության եւ աշխատունակության անկում:

Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը՝ կանխելու հիվանդացությունը, վերականգնելու եւ սահմանելու առողջ կենսակերպ:

Այսպես`

  • առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս առաջարկվում է 10-15 րոպե քայլել,
  • բարձրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն,
  • գրասենյակում հաճախ քայլել, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ՝ հատկապես, եթե նստակյաց աշխատանքի եք,
  • ժամանակն է նախընտրել տաք ապուրները՝ ընդեղենով տաք ուտեստները ոչ միայն հաճելի են ձմռանը, այլեւ քիչ կալորիականություն ունեն,
  • պետք է հաճախ օգտագործել չրեղեն եւ դրանցից պատրաստված տաք կոմպոտներ,
  • վաղ առավոտյան եւ երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը՝ աշխատասենյակներն ու բնակարանը, չէ՞ որ դանդաղած նյութափոխանակությունը հնարավորություն է ստեղծում հատկապես օդակաթիլային հիվանդությունների զարգացման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է