• Latest news

Ուկրաինայում ծնվել է 3 ծնող ունեցող առաջին երեխան

17 հունվարի, 2017  20:50

Ուկրաինայում ծնվել է բեղմնավորված ձվաբջիջները դոնորականի մեջ տեղափոխելու մեթոդով երեք ծնողների գենետիկ ինֆորմացիան կրող առաջին երեխան։ Այս մասին հայտնել է «Նադեժդա» վերարտադրողական կլինիկայի տնօրեն Վալերի Զուկինը։

Դրանից առաջ Մեքսիկայում ծնվել էր երեք ծնող ունեցող աշխարհում առաջին երեխան։ New Scientist–ը հայտնում է, որ հորդանանցի ծնողները դիմել էին գիտնականներին հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով, որը թույլ չէր տալիս երեխա բեղմնավորել։ Ջոն Չանի ղեկավարած հետազոտողները կիրառել են եւս մի կնոջ գենետիկ նյութը, ինչի շնորհիվ լույս աշխարհ էր եկել առողջ աղջիկ։ Սակայն հունվարին Ուկրաինայում ծնված աղջկա դեպքը տարբերվում է Մեքսիկայի դեպքից։

«Մեր դեպքում միաբջիջ էմբրիոնի բեղմնավորված ձվաբջիջն էին տեղափոխել, իսկ Մեքսիկայում տեղափոխել էին դեռեւս չբեղմնավորված ձվաբջիջները»,– բացատրել է Զուկինը։

Նա պարզաբանեց, որ ձվաբջջի բեղմնավորումից հետո դրանում ձեւավորվում է 2 միջուկ՝ մեկը մորից, մյուսը՝ հորից։ Այդ 2 բջիջները հանել են մայր ձվաբջջից եւ տեղափոխել դոնորական ձվաբջջի մեջ, որից էլ դրանից առաջ հանել էին 2 միջուկները։ Այդ մեթոդի անհրաժեշտությունն առաջացել էր կնոջ գենետիկ հիվանդության պատճառով, նա անպտղությամբ էր տառապում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում նման մեթոդը գործում է, քանի որ մուտացիայի ենթարկված գեները, որոնք կրում են հիվանդությունը, մնացել են սկզբնական մայրական ձվաբջջի մեջ, իսկ միջուկներում գեները չեն վնասվում։ Այսպիսով՝ դոնորական ձվաբջջի մեջ տեղադրված միջուկները թույլ են տալիս խուսափել գենետիկ հիվանդություններից։

«Դրա արդյունքում մենք ունենում ենք երեխա, որը կրում է ծնողների միջուկային ԴՆԹ–ն, իսկ դոնորից ունենում է ցիտոպլազմայի ԴՆԹ–ն»,– ասում է Զուկինը։

Նա նաեւ նշեց, որ հղիությունն ընթացել է նորմալ։ Վերջերս երեխան դուրս է գրվել ծննդատնից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է