• Latest news

ՄԻԱՎ-ի բուժման հաջողությունները բերել են սիֆիլիսի բռնկման. Գիտնականներ

18 հունվարի, 2017  13:03

Նախկինում ՄԻԱՎ վարակակիր մարդկանց մոտ անպայման ՁԻԱՀ էր զարգանում, որը շատ արագ սպանում էր նրանց։ Այսօր բժշկությունը հսկայական հաջողությունների է հասել ՄԻԱՎ-ի բուժման մեջ, ինչի շնորհիվ հիվանդությունը հաջողվում է վերահսկել, իսկ ՄԻԱՎ վարակակիր մարդիկ լիարժեք կյանք են վարում։ Այդ հաջողությունների պատճառով որոշ տղամարդիկ դադարում են վախենալ այդ հիվանդությունից, առանց պահպանակի են սեքսով զբաղվում եւ դրա հետեւանքով վարակվում են սիֆիլիսով կամ այլ սեռավարակներով։

Դեռեւս 10 տարի առաջ ՄԻԱՎ-ով վարակվելու վախը մարդկանց ստիպում էր պաշտպանված սեքսով զբաղվել։ Սակայն այսօր դեղագործական արդյունաբերությունը ավելի եւ ավելի շատ դեղեր է արտադրում հակառետրովիրուսային թերապիայի շրջանակում, որոնք ՄԻԱՎ վարակակիր մարդկանց մոտ ճնշում են վիրուսի աճն ու զարգացումը։ Դրա արդյունքում սեռական ակտի ժամանակ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը նվազում է։ Դա իր հերթին զրոյացնում է վախի գործոնը, որը նախկինում խթանում էր պահպանակների ավելի լայն կիրառմանը։

Այդ վախի անհետանալը բերում է սեռավարակների տարածման, պնդում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գիտնականները։ Հենց դա էլ բացատրում է վերջին 3 տարիներին սիֆիլիսով հիվանդների թվի կտրուկ աճը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 2013-2014 թվականներին սիֆիլիսով հիվանդանալու դեպքերը 15 տոկոսով աճել են, իսկ դրա հաջորդ տարվա ընթացքում գրանցվել է 19 տոկոսանոց աճ։ Գեյերի եւ բիսեքսուալների մոտ սիֆիլիսի դեպքերը 107 անգամ ավելի շատ են, քան հետերոսեքսուալ մարդկանց մոտ։ 2015-ին տղամարդկանց մոտ սիֆիլիսի դեպքերի 81,7 տոկոսը գրանցվել է նույնասեռ սեռական հարաբերություններ ունեցած տղամարդկանց մոտ։

Ընդ որում, հետազոտության  հեղինակներն իրենք չգիտեն, թե ինչու են տղամարդկանց այդ խմբում սիֆիլիսով հիվանդացության դեպքերն ավելի շատ, քան քլամիդիոզով եւ հոնորեայով։ Հայտնի է, որ բարձր արդյունավետության հակառետրովիրուսային թերապիան ուժեղացնում է իմունիտետը, իսկ նշանակում է, որ ինֆեկցիաների առաջ խոցելիությունը պետք է նվազի։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց վարքի եւ նրանց իմունային ռեակցիայի վրա թերապիայի ունեցած ազդեցությունը։ Ստեղծվել է ռիսկի երկու մոդել սիֆիլիսով վարակվելու ռիսկի գնահատման համար։ Արդյունքները ցույց են տվել, որ այդ հիվանդության աճի վրա ազդում են ինչպես տղամարդու վարքագծում փոփոխությունները (առանց պահպանակների սեքսով զբաղվելը), այնպես էլ իմունային համակարգի աշխատանքի փոփոխությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է