• Latest news

ԴՆԹ-ի լաբորատորիան ներկառուցել են հեռախոսի մեջ

18 հունվարի, 2017  23:49

Գիտնականները ստեղծել եւ բջջային հեռախոսի մեջ են ներկառուցել ԴՆԹ-ի առաջին շարժական սեքվենատորը, որը թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղի հետ կապված փոխակերպումները, նաեւ ախտածին մանրէների եւ վիրուսների հետքերը: Այս մասին նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

Ուպսալայի (Շվեդիա) համալսարանից Մաթս Նիլսոնը եւ նրա գործընկերները ԴՆԹ-ի սեքվենատորը ներկառուցել են սովորական բջջային հեռախոսի մեջ՝ դրա կառուցվածքը պարզեցնելով եւ հարմարեցնելով, փաստորեն, մեկ խնդիր լուծելու՝ գենոմում հայտնի հերթագայությունները որոնելու համար:

Գիտնականների պարզաբանմամբ՝ ԴՆԹ-ի վերծանման շարժական համակարգերը բնակիչներին կամ բժիշկներին անհրաժեշտ են, փաստորեն, մեկ նպատակի համար՝ քաղցկեղի այս կամ այն տեսակի հետ կապված փոխակերպումները հայտնաբերելու համար, նաեւ վտանգավոր մանրէների, վիրուսների եւ այլ ախտածինների նույնականացման համար: Երկու դեպքում էլ ԴՆԹ-ի ամբողջական վերծանման եւ անալիզի կարիք չկա, բավական է նրա մեջ «սխալ» հերթագայությունը գտնել եւ այդ մասին հեռախոսի տիրոջը ազդանշան հաղորդել:

Այս խնդրի իրականացման համար ընդամնեը 2 բան է պետք՝ ռեակտիվների հավաքածո, որոնք գտնում են ԴՆԹ-ի «անհրաժեշտ» սեգմենտները եւ դրանք լուսավորում լուսավորվող մոլեկուլների միջոցով, եւ հատուկ տարա-մանրադիտակ, որն այդ մոլեկուլները տեսանելի է դարձնում բջջայինի խցիկի համար:

Այս ռեակտիվները կազմված են ԴՆԹ-ի կարճ օղակավորված մոլեկուլներից, որոնք բջիջների գենոմում մի քանի տասնյակ նուկլեոտիդների երկարությամբ որոշակի հերթագայություններով միան այն դեպքում են միանում, եթե  նմուշում եւ ԴՆԹ-ի բջիջներում բոլոր «տառերը» ամբողջովին համընկնում են: Երբ այսպիսի օղակը միանում է ԴՆԹ-ին, նրան միացած ֆլուորեսցենտային նյութի մոլեկուլը ազատվում է եւ սկսում լուսարձակել:

Դա թույլ է տալիս որոշել, թե այս կամ այն էակի գենոմում ԴՆԹ-ի ինչ հերթագայություններ կան: Քանի որ ԴՆԹ-ի թեստային օղակները միավորվում են միայն նուկլեոտիդների «ճիշտ» հերթագայություններին, դա ապահովում է փոխակերպումների որոնման գերբարձր ճշգրտություն, որը համեմատելի է ստացիոնար լաբորատորիաներում դրանց հայտնաբերման ամենաճշգրիտ մեթոդներին:

Այս համակարգի երկրորդ բաղկացուցիչը կազմված է ոչ մեծ տարայից, ոսպնյակի հավաքածոյից եւ լուսադիոդից, որը հագցվում է հեռախոսի հետեւի կափարիչին, եւ որի մեջ են, ըստ էության, տեղի ունենում ԴՆԹ-ի նմուշների եւ ռեակտիվների միջեւ ռեակցիաները:

Կենսաբանները եւ ինժեներները համակարգի աշխատանքը ստուգել են քաղցկեղային բջիջների կուլտուրաների վրա, որոնք վերցվել են մարդու հաստ աղիքից եւ ունեցել են KRAS գենում ամենատարածված եւ հազվագյուտ փոխակերպումները: «Բջջային գենային միկրոսկոպիայի» համակարգը, ինչպես այն անվանել են գիտնականները, կարողացել է գտնել գրեթե բոլոր փոխակերպումները եւ հասել է 94 տոկոս ճշգրտության, որը ընդամենը 2 տոկոսով է զիջում լաբորատորիայի աշխատանքի որակին:

Մշակողների խոսքով՝ այս նույն համակարգը կարելի է օգտագործել արյան, թքի եւ այլ արտազատումների նմուշներում վտանգավոր մանրէների եւ վիրուսների որոնման համար: Գիտնականները հույս ունեն, որ ԴՆԹ-ի այսպիսի բջջային սեքվենատորները ապագայում բժիշկներին կօգնեն Աֆրիկայի անբարենպաստ երկրներում արագ հայտնաբերել եւ կանգնեցնել համաճարակները, որտեղ հաճախ տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են մինչեւ բժիշկների կողից հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է