• Latest news

Ուղեղի անբուժելի ուռուցքը բուժել են մալարիայի դեմ դեղամիջոցով

19 հունվարի, 2017  15:26

Ամերիկյան Կոլորադոյի համալսարանից բժիշկները 26-ամյա հիվանդի ուղեղի անբուժելի ուռուցքը բուժել են մալարիայի դեմ դեղամիջոցով: Ուռուցքը որեւէ կերպ չի արձագանքել ավանդական միջոցներին եւ, բժիշկների գնահատմամբ, աղջկան շուրջ մեկ տարի ժամանակ է մնացել ապրելու:

Բուժումն արդյունավետ է եղել այն բանի շնորհիվ, որ մալարիայի դեմ քլորոխին դեղամիջոցն արգելակում է աուտոֆագիան. բջիջների ինքնավերականգնումը՝ դրանց բաղադրիչների վերարտադրման շնորհիվ: Հենց այս պատճառով էլ որոշ ուռուցքներ անբուժելի են. այս պրոցեսի արագացումը նպաստում է դրանց արագ վերարտադրությանը:

Քլորոխինի օգտագործման հետեւանքով ուռուցքը նորից խոցելի է դարձել քիմիաթերապիայի հանդեպ: 26-ամյա կնոջից բացի՝ բուժում են ստացել եւս երկու հիվանդներ: Բոլորի վիճակն էլ բարելավվել է, իսկ աղջկա ուղեղի ուռուցքը փոքրացել է:

Առաջարկվող տեխնոլոգիան հետագա ուսումնասիրության կարիք ունի: Հաջողության դեպքում այն կարող է երկարացնել բազմաթիվ հիվանդների կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել