• Latest news

Ինչպե՞ս ազատվել ձմեռային դեպրեսիայից եւ լավացնել տրամադրությունը

19 հունվարի, 2017  16:47

Հայերից շատերն այս ձմեռ երկարատեւ ցուրտ եղանակի եւ արեւի լույսի պակասի պատճառով ճնշված եւ նյարդային են դառնում, նրանց տրամադրությունը վատանում է, իսկ գործելու մոտիվացիան կորում է։ NEWS.am Medicine–ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ ձմռանը յուրատիպ դեպրեսիա է նկատվում կենդանի արարածների մեծ մասի մոտ եւ բնության մեջ առհասարակ։ Ծառերը կորցնում են տերեւներն ու գույները, որոշ կենդանիներ քուն են մտնում, մյուսները պակաս ակտիվ են դառնում։ Մարդը՝ որպես բնության մաս, նույնպես այսպես կոչված «ձմեռային դեպրեսիայի» է բախվում հատկապես հյուսիսային երկրներում, որտեղ արեւի լույսը շատ քիչ է։

Ինչպես կարելի է հաղթահարել «ձմեռային դեպրեսիայի» նշաններն ու բարելավել տրամադրությունը։ Հոգեբանը մի քանի խորհուրդ է տալիս

Սպորտով զբաղվեք

Սպորտով զբաղվելն օգնում է թուլանալ եւ լավացնում է տրամադրությունը, այդ պատճառով, եթե Դուք Ձեզ վատ եք զգում ձմռանը, սկսեք սպորտով զբաղվել։ Մասնագետը նշեց, որ ցանկացած սպորտ հարմար է այդ գործի համար, բայց հատկապես օգտակար է լողը։ Ի տարբերություն շատ այլ մարզաձեւերի՝ լողն ապահովում է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլ նաեւ ջրի հետ «շփում», որն իր հերթին հանգստացնում է նյարդերն ու մկանները։

Զինվեք լավատեսությամբ

Մինչեւ ձմռան ավարտն այդքան էլ շատ չի մնացել, եւ կարելի է զինվել համբերությամբ եւ լավատեսությամբ ու պլաններ կազմել գարնան եւ անգամ ամռան համար։ Հոգեբանը խորհուրդ է տալիս ցանկության դեպքում նայել անցյալ տարվա լուսանկարները եւ մտածել, թե ինչպես եւ որտեղ կուզենայիք անցկացնել այս ամառը։ Տաքության եւ ամռան մասին մտքերը կօգնեն ավելի հեշտ տանել ձմռան ցուրտը։

Լուսային թերապիա

Որոշ երկրներում «ձմեռային դեպրեսիան» բուժում են հատուկ լամպերի լուսային թերապիայով, որոնք օրգանիզմն ընկալում է որպես արեւի լույս։ Բացի այդ, վատ տրամադրությունն օգնում է հաղթահարել նաեւ  համեղ ուտելիքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է