• Latest news

Հայաստանում էնդոսկոպիայի նորագույն մեթոդներ են կիրառում. վարպետության դաս «Նաիրի» ԲԿ–ում

19 հունվարի, 2017  21:43

Էնդոսկոպիան՝ ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որն իրականացվում է հատուկ սարքով ՝ էնդոսկոպով: Ստամոքսաաղիքային էնդոսկոպիան ախտորոշման առաջադեմ մեթոդներից մեկն է՝ առանց վիրաբուժական միջամտության, եւ  հիվանդին հետազոտելու ամենահաճախ կիրառվող գործիքային մեթոդներից է: Հետազոտությունը իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ամրացված  է օբյեկտիվ, որը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուսին՝ տեսախցիկ, որը փոխանցում է պատկերը ստամոքսաղիքային տրակտի հետազոտվող տարբեր շրջաններից: Փորձառու մասնգետները սարքի օգնությամբ կկարողանան հայտնաբերել պաթոլոգիան զարգացման ամենավաղ շրջնում եւ ժամանակին նշանակել անհրաժեշտ բուժումը:

Ում է անհրաժեշտ էնդոսկոպիկ դիագնոստիկան

Հիվանդը կարող է անցնել էնդոսկոպիկ հետազոտություն՝ հիմնվելով սեփական գանգատների վրա կամ կանխարգելիչ նպատակներով: Ժամանակակից չափորոշիչների համաձայն, մարսողական ուղու վերին մասի հետազոտությունը (ԷԳԴՍ) խորհուրդ է տրվում անցկացնել  գոնե տարին 1 անգամ, կոլոնոսկոպիան՝ 3  տարին 1  անգամ: Եթե հիվանդի տարիքը 40 ից անց  է, էնդոսկոպիկ ախտորոշումը պետք է անցկացվի որպես դիսպանսերացման մի մաս: Շնորհիվ հենց այսպիսի հաճախակի հետազոտությունների ճիշտ ժամանակին, վաղ շրջանում, հնարավոր է դառնում հայտնաբերել մարսողական ուղու չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է՝ պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլ նաեւ շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում՝ ընդ որում ապաքինման հավանականությունը, բնականաբար, զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի ձեւերի բուժման ժամանակ:

Այսօր, փաստորեն, բացակայում են էնդոսկոպիա անցկացնելու հակացուցումները: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկացնել ստամոքսի էնդոսկոպիա ընդհանուր անզգայացմամբ: Այդ պրոցեդուրան անցկացվում է անեստեզիոլոգի հսկողության տակ: Պրոցեդուրայի ժամանակ կամ դրանից հետո հիվանդը չի ունենում անհանգստություն  եւ տհաճ զգացողություն: Հետազոտությունները երկարատեւ չեն, սակայն, հարկ է հաշվի առնել , որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տեւողությունը անհատական է եւ կախված է մի շարք գործոններից:

Նոր մեթոդներ էնդոսկոպիայում

ՊՕԷՄ. Պերորալ (ներբերանային) էնդոսկոպիկ միոտոմիայի նոր մեթոդի առավելությունն այն է, որ որովայնի խոռոչում չի արվում ոչ մի կտրվածք, բացակայում է կերակրափողի  անվերահսկելի պերֆորացիայի ռիսկը, որը կարող է առաջանալ բալոնային դիլատացիայի ժամանակ: Բացի այդ, միոտոմիայի այս տարբերակը (մկանների կտրում) կարելի է կատարել կերակրափողի ավելի մեծ երկայնքով: ՊՕԷՄ-ն ապացուցել է իր համեմատական  անվտանգությունը ոչ միայն վարակվելու ռիսկի տեսանկյունից, այլ նաեւ հեմոդինամիկայի խախտման, շնչողական եւ մարսողական խանգարումների տեսանկյունից: Բոլոր վիրահատությունները անցան առանց այնպիսի լուրջ բարդությունների զարգացման, ինչպիսիք են ՝ մեդիաստինիտը կամ պերիտոնիտը:

ԷնդոՈւՁՀ . Այսօր բժիշկները ունեն եւս մի ունիկալ մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտության անցկացումը օրգանների ներսից, անմիջականորեն մոտ գտնվելով հետազոտվող օրգաններին: Այս մեթոդը կոչվում է էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն: Այն թույլ է տալիս մանրակրկիտ  զննել ներքին օրգանները եւ տեսնել այն փոփոխությունները, որոնք անհասանելի են ստանդարտ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Հետազոտությունները կատարվում են հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի ծայրին գտնվում է ոչ միայն օպտիկական սարք, այլ նաեւ փոքրիկ ուլտրաձայնային ընդունիչ: Սովորական ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է մաշկի միջով: Ուլտրաձայնը՝ արտացոլվելով ներքին օրգաններից, հետ է վերադառնում ընդունիչ եւ  հնարավորություն է տալիս ստանալ դրանց պատկերը մոնիտորի էկրանին: Սակայն ուլտրաձայնի ուժը նվազում է հյուսվածքների խորքում, եւ շատ օրգաններ հնարավոր չի լինում մանրակրկիտ զննել: ԷնդոՈւՁՀ –ն ժամանակ կարելի է կատարել մարսողական տրակտի ` կերակրափողի, ստամոքսի, աղիքների (հաստ եւ ուղիղ աղիք) անմիջական ուլտրաձայնային հետազոտություն գտնեվելով այդ օրգանների խոռոչի մեջ: Բացի այդ կատարել նաեւ ստամոոքս-աղիքային տրակտի հարեւանությամբ գտնվող որովայնայնի խոռոչի այլ օրգանների ԷնդոՈւՁՀ: Դրանք են ՝ ենթաստամոքսային գեղձը, լեղուղիները, լեղապարկը եւ լյարդը: Կերակրափողի միջով կատարած ՈւՁՀ- սկանավորումը հնարավորություն է տալիս ստանալ միջնորմի օրգանների պատկերը: Ներքին օրգաններից բացի, կարելի է որոշել լիմֆատիկ հանգույցների վիճակը, որոնք գտնվում են որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում:

Էլաստոգրաֆիան ԷնդոՈւՁՀ հետազոտությունների ժամանակ

Սոնոէլաստոգրաֆիան էնդոսկոպիկ ՈւՁՀ-ի ժամանակ բարձր զգայականությամբ, սպեցեֆիկությամբ եւ ճշգրտությամբ  բնորոշում եւ տարբերակում է լիմֆոհանգույցների բարորակ եւ չարորակ փոփոխությունները: Սոնոէլաստոգրաֆիկ պատկերը լրացնում է էնդոՈւՁՀ-ի ժամանակ կատարած սկանավորման այլ ռեժիմներ եւ թույլ է տալիս բազմաթիվ լիմֆոհանգույցների վնասվածքների դեպքում ավելի դիպուկ կատարել բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա:

ԷնդոՈւՁՀ-ի  հիմնական ցուցումներն են՝

  • Կերակրափողի պատերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի ինչպես բարորակ (պոլիպներ, ենթալորձային գոյացություններ, էքստրաօրգանային ճնշումներ, կիստաներ), այնպես էլ չարորակ գոյացությունների դիագնոստիկա: Կարեվոր է ոչ միայն ախտորոշել գոյացությունը, այլ նաեւ որոշել , թե որ շերտերից է այն գալիս, ինչ աստիճանի է մեծանում, կան արդյոք ռեգիոնալ (տեղային) լիմֆատիկ հանգույցների մեծացում: Այս բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն ԷնդոՈւՁՀ-ը:
  • Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների (սուր եւ խրոնիկ պանկրեատիտ, կիստաներ, նորագոյացություններ եւ քարեր) դիագնոստիկա:
  • Լեղապարկի եւ լեղուղիների հիվանդությունների ախտորոշում: Հատկապես լեղածորանների եւ ենթաստամոքսային գեղձի ծորանների վերջնաբաժինների եւ Ֆատերովյան պտկիկի ախտահարման դեպքում: Այս գոտիները քիչ հասանելի են այլ մեթոդներով ախտորոշման համար:
  • Միջնորմի գոյացությունների ախտորոշում:
  • Լյարդի հիվանդությունների ժամանակ  կերակրափողում եւ ստամոքսում երակների վարիկոզ  լայանցման աստիճանը ճշտելու,  վարիկոզ արյունահոսությունների ախտորոշման եւ բուժման տակտիկա ընտրելու համար:
  • Խորանիստ երակների անաստամոզի որոնում:

Հիվանդություններ, որոնց դիագնոստիկայի համար օգտագործվում է էնդոսկոպիկ ուլտրաձայն

  • Էնդոսկոպիկ ուլտրաձայնի անվիճելի առավելությունները դարձնում են այս մեթոդը անփոխարինելի հետեւյալ հիվանդությունների վաղ դիագնոստիկայի համար՝
  • Կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի եւ հաստ աղիքի ենթալորձային նորագոյացություն (ֆիբրոմա, լիպոմա, լեյոմիոմա),
  • Ստամոքսի, կերակրափողի, 12-մատնյա աղիքի եւ հաստ աղիքի քաղցկեղ,
  • Կերակրափողի երակների վարիկոզ լայնացում,
  • Կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի եւ հաստ աղիքի դեֆորմացիա,
  • Ստամոքսի, կերակրափողի, 12-մատնյա աղիքի եւ հաստ աղիքի խոց,
  • Լեղուղիների արտազատման խանգարման, այդ թվում նաեւ լեղուղիների քարերի,
  • (խոլեդոխոլիտիազ) հիվանդություններ
  • Ենթաստամոքսային գեղձի ծորանների ախտահարման, այդ թվում նաեւ կիստաների դեպքում:

Էնդոսկոպիկ հետազոտությունը անցկացվում է վերջին սերնդի PENTAX Hi-Line HD+ (Ճապոնիա)  թվային վիդեոէնդոսկոպիկ համակարգի օգնությամբ:

Ունիկալ HD+   լուծումը  մեկ ու կես անգամ իր հստակությամբ  գերազանցում է բոլոր էնդոսկոպիկ համակարգի հայտնի անալոգները, պատկերների բարելավման ինովացիոն տեխնոլոգիան թույլ է տալիս  մանրամասն ուսումնասիրել մարսողական ուղու լորձաթաղանթը եւ հայտնաբերել մինիմալ պաթոլոգիկ փոփոխությունները, այդ թվում նաեւ նախաքաղցկեղային հիվանդությունները եւ նոր գոյացած  չարորակ ուռուցքները: Ադենոմաների հայտնաբերման աստիճանը PENTAX Hi-Line HD + համակարգի օգտագործման դեպքում զգալիորեն գերազանցում է ստանդարտային էնդոսկոպիան: Նրա i-scan ֆունկցիան թույլ է տալիս բարելավել լորձաթաղանթի կառուցվածքի պատկերի որակը,  ախտահարված օջախի արագ հայտնաբերման համար: Վիրտուալ (տեսողական) քրոմոէնդոսկոպիան օգնում է ճիշտ ախտորոշում անել, առանց կենսական ներկանյութերի, որը կրճատում է հետազոտության ժամանակը:

2016թ. սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, առաջին անգամ Հայաստանում ,Նաիրի ԲԿ-ում ստամոքսաղիքային ուղու տարբեր պաթոլոգիաներով 8 հիվանդի արվեցին հազվադեպ  վիրահատություններ վերջին սերնդի էքսպերտ դասի էնդոսկոպի օգտագործմամբ եւ էնդոՈւՁՀ ՝ բերված եւ ներկայացված PENTAX ֆիրմայի ռուսական մասնաճյուղի կողմից: Սանկտ-Պետերբուրգից ժամանած գիտահետազոտական ինստիտուտի էնդոսկոպիկ եւ անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար,  Ի.Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բ.գ.թ. Ալեքսանդր Սմիրնովը անցկացրեց վարպետաց դաս ՝ օգտագործելով դիագնոստիկ եւ վիրաբուժական էնդոսկոպիկ մեթոդներ: Ռուսաստանում այս կարգի վիրահատություններ անցկացնում են միայն երկու մասնագետ, որոնցից մեկը հենց Ալեքսանդր Սմիրնովն է:

Հրավիրված էին էնդոսկոպիայի բնագավառի բազմաթիվ մասնագետներ: Տեսախցիկները, որոնք տեղակայված էին կոնֆերանս սրահում եւ վիրահատարանում, թույլ էին տալիս ուղիղ եթերում հետեւել վիրահատությունների ընթացքին, որոնք ինտերակտիվ կերպով լուսաբանվում էին ինչպես Ա. Սմիրնովի, այնպես էլ «Նաիրի» եւ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետների կողմից:

Առաջին հիվանդը Ս.Ա. ընդունվեց «Նաիրի» ԲԿ հետեւյալ ախտորոշմամբ՝ կերակրափողի ախալազիա, էզոֆագոսպազմ:

Կարդիայի ախալազիան բնորոշվում է կերակրափողի ֆունկցիոնալ անանցանելիության դանդաղ զարգացումով կերակրափողից ստամոքս անցման շրջանում, որը կապված է ստորին կերակրային սեղմանի թուլացման բացակայությամբ եւ կերակրափողի նորմալ կրճատման կորստի հետ:

Կլինիկապես կարդիայի ախալազիան դրսեւորվում է կլման ֆունկցիայի պրոգրեսիվ խախտմամբ, կերակրափողի պարունակության հոսքով դեպի շնչուղիներ, քաշի կորստով, ինչը զգալիորեն ազդում է հիվանդի կյանքի որակի վրա: Կերակրափողի կայուն նեղացման զարգացման դեպքում, կարող է առաջանալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

Կերակրափողի ախալազիայի վիրահատության ժամանակ հիվանդի բերանի միջով անցկացվում է էնդոսկոպ, որը հասնում է  կերակրափողի մկաններին: Այն թույլ է տալիս կտրվածք անել անմիջականորեն օղակաձեւ մկանում, որը վերացնում է կերակրափողի անցանելության խանգարումը եւ թույլ  տալիս, որ կերակուրը սահուն իջնի ներքեւ:

Հիվանդին ընհանուր անզգայացմամաբ կատարվեց ՊՕԷՄ (պերորալ էնդոսկոպիկ միոտոմիա): Վիրահատությունը տեւեց մոտ 2ժ 40րոպե: Միոտոմիան կատարվեց 25  սմ երկայնքով, որն արդեն ունիկալ երեւույթ է, քանի որ այս կարգի վիրահատությունների (նույնիսկ բաց) երկարությունը կազմում է 10 սմ ից ոչ ավել: Վիրահատությունը անցավ հաջող, հետվիրահատական շրջանը՝ սահուն: Հիվանդը դուրս գրվեց 4 րդ օրը:

Անհրաժեշտ է նշել, որ վիրաբուժական բազմապրոֆիլ թիմի ներկայությունը վիրահատությանը անհրաժեշտ էր, քանի որ չէր բացառվում կերակրափողի պերֆորացիա, որը բնորոշ է այդ կարգի վիրահատությունների ժամանակ:

Երկու հիվանդ ընդունվեցին «Նաիրի» ԲԿ հետեւյալ ախտորոշմամբ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի նորագոյացություն: Կատարվեց Էնդո ՈւՁՀ բիոպսիայի հետ համատեղ:

Եվս երկու հիվանդ ընդունվեց «Նաիրի» ԲԿ  Բարետտի կերակրափող ախտորոշմամբ: Կատարվեց էնդո ՈւՁՀ բիոպսիայի հետ համատեղ:

 

 Երկու հիվանդ ընդունվեցին «Նաիրի» ԲԿ հաստ աղու նորագոյացություն ախտորոշմամբ: Կատարվեց նորագոյացության հեռացում դիսեկցիայի օգնությամբ: Այն կերակրափողի եւ ստամոքսի էպիթելային գոյացությունների հեռացման էֆեկտիվ եւ տեխնիկապես բարդ եղանակ է:

Եվ մեկ հիվանդ ընդունվեց «Նաիրի» ԲԿ ստամոքսի նորագոյացություն ախտորոշմամբ: Կատարվեց էնդո ՈւՁՀ դիագնոստիկ հետազոտություն: Այս կարգի վիրահատություն Հայաստանում, «Նաիրի» ԲԿ-ում կատարվեց առաջին անգամ:

Հարկ է նշել, որ բոլոր հիվանդներին, ում կատարվել էր ախտորոշիչ եւ վիրաբուժական էնդոսկոպիա, դուրս էին գրվել հենց նույն օրը, իսկ մի քանիսը ՝ երկրորդ օրը:

Անշուշտ, այսպիսի միջամտությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով ժամանակակից   տեխնիկական սարքավորոմներով հագեցվածությունը, անեստեզիոլոգիական ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հիվանդի հետվիրահատական մանրակրկիտ զննումը: Չափազանց կարեւոր է նշել այն փաստը, որ անցկացվող նման վիրահատություններից հետո վերականգնումը եւ սովորական կյանքի ռիթմին վերադառնումը ընդհանում է ավելի արագ՝ առանց ազդելու կյանքի որակի վրա:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնի առավելությունները այլ հետազոտական մեթոդների համեմատ

Ուլտրաձայնը հնարավորություն է տալիս հայտնաբերել ներքին օրգանների անոմալիաները, սակայն տեղակայված ընդամենը որոշակի հեռավորության վրա, որի սահմաններից դուրս, նորագոյացությունները բժիշկների համար մնում են չբացահայտված: Սյսպիսով, գոյություն ունի որոշակի շրջան, որի մեջ գտնվող նորագայուցությունները բացահայտման չեն ենթարկվում ոչ էնդոսկոպի, ոչ էլ սովորական ուլտրաձայնի օգնությամբ: Որոշակի չափով այդ խնդիրը լուծում  է համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը: Բայց էնդոսկոպիկ ուլտրաձայնը շահավետ տարբերվում է մնացած վերը դիտված մեթոդներից՝ հնարավոր դարձնելով մի շարք լուրջ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը, եւ հենց դրանով զգալիորեն բարձրացնելով բուժման էֆեկտիվությունը: էնդոսկոպիկ ուլտրաձայնային սարքը թույլ է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, այդ թվում նաեւ  այն շրջանների, որոնք  սովորական ուլտրաձայնի համար անհասանելի են: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի, էնդոսկոպիկ ուլտրաձայնը թույլ է տալիս զննել ներքին խոռոչները տարբեր հարթությունների վրա, հետեւելով ծորանների ուղություններին: Բացի այդ, էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն անցկացնելու ժամանակ, հնարավոր է հյուսվածքի կոնկրետ տարածքից թիրախային բիոպսիայի իրականացում ուլտրաձայնի վիզուալ վերահսկողությամբ:

Այս բոլոր ախտորոշիչ եւ վիրաբուժական էնդոսկոպիայի առավելությունները, համեմատած այլ մեթոդների, բարձրացնում են մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը նոր մակարդակի վրա:

https://erebunimed.com/arm/news.more/197

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է