• Latest news

Ի՞նչ վտանգ են թաքցնում մտերիմ ազգակցական կապերը

19 հունվարի, 2017  19:10

Նախկինում արքայական ընտանիքների անդամներն ամուսնանում էին ազգականների հետ, եւ հաճախ նման կապերից ծանր ժառանգական հիվանդություններով երեխաներ էին ծնվում՝ ոչ լիարժեք եւ անկենսունակ։ Այսօր շատ երկրներում մտերիմ ազգակցական ամուսնություններն արգելված են, սակայն որոշ ազգականներ, օրինակ՝ զարմիկները կարող են ընտանիք կազմել։ Սակայն նման ամուսնություններում լուրջ շեղումներով  երեխա լույս աշխարհ գալու հավանականությունը մեծ է։

Ինչու՞ են ազգակցական ամուսնություններն այդքան վտանգավոր։ Այդ հարցի պատասխանը NEWS.am Medicine–ին օգնել է գտնել գենետիկ Արտյոմ Գասպարյանը։

Որպես կանոն՝ ժառանգական հիվանդությունների զարգացման պատասխանատուն գեներում որոշակի մուտացիաներն են։ Մեկ փոփոխված գենը կարող է ոչ մի կերպ իրեն չդրսեւորել, եւ նրա կրողը կարող է լիովին առողջ լինել եւ անգամ չկասկածել իր մոտ նման գենի առկայության մասին։ Այդ գենը կրողի երեխան նույնպես կարող է առողջ լինել, եթե երկրորդ ծնողի մոտ այդ գենը չլինի։

Բայց եթե ամուսնանում են նույն փոխված գենը կրող անձինք, նրանց սերունդների համար շատ վտանգավոր իրադրություն է առաջանում։ Երեխան կարող է երկու ծնողներից էլ ժառանգել փոփոխված գենը, ինչը հանգեցնում է նրա մոտ ժառանգական հիվանդության զարգացման։ Շատ ավելի քիչ է հավանականությունը, որ 2 օտար մարդու մոտ նույն գենի մուտացիան կհանդիպի, քան ազգականների, որոնք կարող էին ժառանգել փոփոխված գենը։

Գենետիկի խոսքով, եթե, օրինակ, զարմիկներն ամուսնանում են, նրանց սերունդները կարող են լուրջ ժառանգական հիվանդություններ ունենալ, անգամ եթե նրանք երկուսն էլ առաջին հայացքից առողջ են։ Ընդ որում, եթե նրանք ամուսնանան արյունակցական կապ չունեցող անձի հետ, երկուսի ընտանիքում էլ  կարող են առողջ երեխաներ ծնվել։

Բնականաբար արյունակից ազգականներից ծնված ոչ բոլոր երեխաներն են ունենում ժառանգական հիվանդություններ, սակայն ռիսկը բարձր է մնում։

Մասնագետը նշեց, որ վերջին ժամանակներս Հայաստանում նույնպես գրանցվում են ազգականների միջեւ ամուսնություններ, ինչը քիչ չի անհանգստացնում բժիշկներին։ Հետաքրքիր է, որ սովորաբար նման մարդիկ մինչեւ հարսանիքը գիտեն ազգակցական կապերի մասին, սակայն որոշ պատճառներով նրանք միեւնույնն է, ամուսնանում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է