• Latest news

Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում երեկոյան ժամը 5-ից մինչեւ առավոտյան 8-ը ոչինչ չուտել

19 հունվարի, 2017  18:00

Եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել եւ առողջությունն ամրացնել, ցանկալի է երեկոյան ժամը 5-ից մինչեւ առավոտյան 8-ը ոչինչ չուտել: Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների կատարած հետազոտության համաձայն՝ 15-ժամյա սովը ոչ միայն նիհարելուն է օգնում, այլեւ ապահովում է քաղցկեղի եւ շաքարախտի կանխարգելումը:

Գիտնականների խոսքով՝ միջին տարիքում սոված մնալու այդպիսի կարճատեւ ժամանակահատվածները ավելորդ քաշի դեմ պայքարում լավագույն արդյունք են ապահովում: Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ եթե մարդիկ երեկոյից սկսած ոչինչ չեն ուտում, ավելի երկար են ապրում, ավելի բարեկազմ իրան են ունենում եւ շատ ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր վարժվել են ուշ երեկոյան ուտելուն:

Ըստ գիտնականների՝ դրանից բացի, այսպիսի սննդակարգի շնորհիվ կարելի է դանդաղեցնել նաեւ ծերացումը: Եվ չնայած այս արդյունքները ստացվել են կապիկների վրա անցկացված փորձերով, հետազոտության հեղինակները համոզված են, որ նույնը կիրառելի է նաեւ մարդկանց նկատմամբ, քանի որ մարդիկ եւ կապիկները 93 տոկոսով ընդհանուր գենոմ ունեն:

Երբ դադարեցրել են կապիկներին երեկոյան ժամը 5-ից մինչեւ առավոտյան 8-ը ուտելիք տալ, նրանց կյանքի տեւողությունը 10 տոկոսով մեծացել է՝ այն կապիկների համեմատությամբ, որոնք սովորական ռեժիմով էին սնվել: Ըստ ամենայնի, սնվելու սահմանափակումները հանգեցնում են նրան, որ օրգանիզմն ավելի արդյունավետ է պայքարում հիվանդությունների դեմ, որոնց առաջացման հավանականությունը տարիքին զուգահեռ մեծանում է: Գիտնականների ենթադրությամբ՝  մեր օրգանիզմը սկսում է մթերքներից ստացած էներգիան այլ կերպ օգտագործել, եթե կալորիաների քանակը նվազում է:

Ամերիկացի գիտնականները դեռեւս 2009 թվականին ապացուցել են, որ եթե կապիկները սովորականից 20 տոկոսով պակաս էին սնունդ ստանում, նրանք ավելի երկար էին ապրում, միջինը՝ 9 տարով: Մարդկային կյանքի հաշվարկով դա 26 տարի է կազմում: Դրանից բացի, այդ կապիկները ավելի հազվադեպ էին բախվում քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետ, եւ նրանց մոտ չէր բարձրանում ինսուլինի նկատմամբ կայունությունը: Դրա հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ սննդակարգի կալորիականության կրճատումն իսկապես ծերացումը դանդաղեցնում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է