• Latest news

Գիտնականները հաստատել են առողջության համար կծու պղպեղի օգտակարությունը

19 հունվարի, 2017  22:39

Վերմոնտի համալսարանին կից Լարների բժշկական քոլեջի մասնագետները հաստատել են կծու պղպեղի յուրահատուկ հատկությունները, հայտնում է Medicalxpress–ը։

Գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ կարմիր չիլի պղպեղ օգտագործելը ընդհանուր մահացության քանակը 13 տոկոսով կրճատում է հիմնականում սրտի հիվանդությունների կամ ինսուլտի պատճառով։

Վաղուց համարվում էր, որ պղպեղն ու համեմունքներն ընդհանուր առմամբ օգնում են տարբեր հիվանդությունների ժամանակ։ Բայց միայն մեկ հետազոտությունն էր դիտարկել չիլի պղպեղի օգտագործումը մահացության հետ կապը։ Ամերիկյան մասնագետների վերջին աշխատությունը հաստատել է ասիացի գործընկերների եզրակացությունները։

Հետազոտողներն օգտագործել են ԱՄՆ բնակչության առողջության եւ սննդի ուսումնասիրության ազգային ծրագրի շրջանակում(National Health and Nutrition Examination Survey III, NHANES III)։ Դրանում հավաքված է եղել ավելի քան 16 հազար ամերիկացիների մասին տվյալները, որոնց առողջությունն ուսումնասիրվել է ավելի քան 23 տարիների ընթացքում։

Գիտնականներն այդ տվյալների միջոցով կարողացել են պարզել մարդկանց խումբը, որը կարմիր չիլի պղպեղ է օգտագործում, եւ կազմել նրանց  միջին վիճակագրական «պատկերը»։ Պարզվում է, որ չիլի պղպեղի սիրահարները հիմնականում երիտասարդ տղամարդիկ են։ Նրանք նաեւ օգտագործել են ալկոհոլ եւ ծխախոտ, իսկ սննդակարգում ներառել են մեծ քանակությամբ միս եւ բանջարեղեն։

Դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ մեխանիզմը, թե ինչպես կարող է չիլի պղպեղը երկարացնել կյանքի տեւողությունը։ Բայց հետազոտողները նշում են, որ որոշիչ դեր են խաղում TRP ուղիները։ Դրանք կծու նյութերի, օրինակ, կապսաիցինը, սկզբնական ռեցեպտորներն են։ Հնարավոր է, որ կապսաիցինը որոշակի դեր է խաղում բջջային եւ մոլեկուլյար մեխանիզմներում, որոնք կանխում են ճարպակալումը եւ ազդում են սրտի արյան շրջանառության վրա։

Հետազոտությունը հրապարակվել է PLoS ONE գիտական ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել