• Latest news

Քաղցելը երկարացնում է կյանքը

20 հունվարի, 2017  13:05

Ցածր կալորիական դիետան մեծացնում է մակակ կապիկների կյանքի որակն ու երկարությունը, դա պետք է նաեւ երկարացնի մարդու կյանքը, ասված է Nature Communications-ում հրապարակված հոդվածում։

Այն, որ դիետայի կալորիականությունը 30-40 տոկոսով նվազեցնելը կարող է երկարացնել կյանքը, բազմիցս հաստատել են մկների եւ առնետների վրա կատարած փորձերը, բայց կապիկների վրա նման փորձեր կատարելը դժվարանում էր նրանց երկարակեցության պատճառով։

Վերջին տարիներին հաջողվել է ընդամենը 2 նման փորձ կատարել։ Մեկը կատարել են Վիսքոնսինի նահանգի Պրիմատների ուսումնասիրության ազգային կենտրոնի գիտնականները, իսկ երկրորդը՝ Դիքերսոնի ծերացման ազգային ինստիտուտի նրանց մրցակիցները։ Փորձերն ավարտվել են ուղղակի հակադիր արդյունքներով։

Երկու խմբերի մասնակիցները միավորվել են ու համատեղ կրկնակի հետազոտություն անցկացրել Ռոզալին Անդերսոնի եւ Ջուլիա Մետիսոնի ղեկավարությամբ։ Պարզվում է, որ փորձի մեթոդի գլխավոր տարբերությունն այն է, որ գիտնականները սկսել են կապիկների սնունդը սահմանափակել տարբեր տարիքում։ Ծերացման ինստիտուտի գիտնականները դա արել են ամենավաղ տարիքից, իսկ Վիսքոնսինի համալսարանի նրանց գործընկերները՝ միայն հասուն տարիքում, երբ կապիկներն արդեն 8 տարեկան էին։

Երբ կենսաբանները Ծերության ազգային ինստիտուտի տվյալներից բացառել են կյանքի առաջին կամ երկրորդ տարում ցածր կալորիական սննդակարգով ապրող կապիկների տվյալները, երկու փորձերի եզրակացությունները  համընկել են՝ մատնանշելով, որ սահմանափակ սննդակարգով կապիկների կյանքի տեւողությունն ավելի երկար է։

Միջինում այդ կապիկները 2-4 տարի ավելի երկար են ապրել, իսկ որոշ առանձնյակներ ապրել են մինչեւ 35-40 տարեկան, ինչը գրեթե 1.5 անգամ ավելի շատ է, քան անազատության մեջ ապրող մակակ-ռեզուսները։

Բացի այդ, ցածր կալորիական դիետան բարելավել է կապիկների առողջական վիճակը՝ թույլ տալով ավելի ակտիվ կենսակերպ վարել խորը ծերության ժամանակ։ Գիտնականների 2 խմբերն էլ կարծում են, որ այդ միջոցը կարելի է օգտագործել նաեւ մարդու կյանքը երկարաձգելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է