• Latest news

Արեւի տակ երկար մնալու դեպքում հովանոցը կամ կրեմը այրվածքներից չեն փրկի

20 հունվարի, 2017  19:58

Լողափում 3-4 ժամ մնացող մարդիկ կարող են այրվածքներ ստանալ եւ մաշկի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը նկատելիորեն մեծացնել նույնիսկ այն դեպքում, երբ արեւահարման դեմ կրեմ են օգտագործում կամ արեւից պաշտպանվելու համար հովանոց: Այս մասին նշված է JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Հովանոցի ստվերն ակնհայտորեն բավարար չէ արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ ազդեցությունից մարմինը պաշտպանելու համար: Եվ չնայած SPF 100 կարգի կրեմներն օրգանիզմը արեգակից ավելի լավ են պաշտպանում, քան հովանոցը, ոչ մեկը, ոչ մյուսը չի կարող ինքնուրույն կանխել լողափում արեգակնային այրվածքների առաջացումը: Այս ամենն ընդգծում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միանգամից մի քանի միջոցների օգտագործման անհրաժեշտությունը»,- հայտարարել է  Սքիլմանի (ԱՄՆ)  Johnson & Johnson ընկերության հետազոտական կենտրոնից Հաո Ու Յանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արեւի տակ երկար ժամանակ մնալը այսօր մելանոմայի եւ մաշկի քաղցկեղի այլ տեսակների առաջացման հիմնական պատճառն է: Դա տեղի է ունենում, քանի որ արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ ԴՆԹ-ն ուղղակիորեն քայքայում են, կամ մաշկի բջիջներում փոխգործակցում են մոլեկուլների հետ եւ դրանց մի մասը վերածում կանցերոգենի:

Քաղցկեղից պաշտպանվելու համար գիտնականները լողափերի սիրահարներին խորհուրդ են տալիս երկու իր օգտագործել՝ հովանոց, որը նրանց մարմինը կպաշտպանի արեգակի ուղիղ ճառագայթներից, եւ արեւահարման դեմ կրեմներ, որոնք կլանում են արեգակնային լույսի ամենավտանգավոր բաղադրամասերը: Կոսմետկայի շատ արտադրողներ, որոնք SPF 100 կարգի կրեմներ են արտադրում (բաց են թողնում արեգակնային ճառագայթների միայն 1 տոկոսը), հաճախ ասում են, որ այդ միջոցները արեգակից լիակատար պաշտպանություն են ապահովում:

Ու Յանը եւ նրա գործընկերները ստուգել են իրականությանը դրա համապատասխանությունը: Այդ նպատակով նրանք 96 կամավորների հրավիրել են արեւահարվելու Տեխասի նահանգի Լյուիսվիլ լողափում: Նրանցից կեսին հովանոցներ են տվել, իսկ մյուս կեսին՝ Johnson & Johnson-ի արտադրության SPF 100 կրեմներ:

Գիտնականները երեկոյան ամփոփել են փորձի արդյունքները՝ հաշվելով պարանոցի, մեջքի, ոտքերի եւ մարմնի այլ մասերի այրվածքներով կամավորների թիվը:  Փորձերով պարզվել է, որ հովանոց ստացած գրեթե բոլորը՝ 78 տոկոս, արեգակնային այրվածքներ են ստացել: Գիտնականները նշել են, որ կրեմը նույնպես չի կարողացել պաշտպանել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ այրվածքներ են եղել Johnson & Johnson արտադրանքն օգտագործած մոտ քառորդ կամավորների մոտ:

Այդ է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միջոցները համադրել, նաեւ նվազագույնի հասցնել լողափում եւ ցանկացած այլ վայրում անցկացվող ժամանակը, եթե արեգակի ուղիղ ճառագայթները կարող են մարդու մաշկին հասնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է