• Latest news

Հրապարակվել է Հայաստանի Առողջապահության համակարգի գնահատման հերթական զեկույցը

20 հունվարի, 2017  15:01

Հրապարակվել է Հայաստանի Առողջապահության համակարգի գնահատման (ԱՀԳԳ) հերթական զեկույցը, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

ԱՀԳԳ-ն մի գործիք է, որ հնարավորություն է ընձեռում դիտարկելու եւ իրատեսորեն գնահատելու համակարգի կառավարման արդյունավետությունը, իրականացվող բարեփոխումների արդյունքներն ու դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա:

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցում ներկայացված են  առողջապահության համակարգի գերակա ուղղությունները, ՀՀ բնակչության ժողովրդագրական եւ առողջությունը բնութագրող ցուցանիշները։ 

2016թ. զեկույցում  ներկայացվել են առողջապահական համակարգում առկա իրավիճակը, առողջապահական կարեւոր ցուցանիշները, տրվել են մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության եւ դիմելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, կադրային ներուժը, բաշխվածությունը, մասնագետներով ապահովվածությունը եւ այլն:

Զեկույցում շեշտադրվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բեռը եւ դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունն այս ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ներկայացվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների (ծխախոտի օգտագործում,  ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ  եւ ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, գլուկոզի եւ խոլեստերինի բարձր մակարդակ, կերակրի աղի չարաշահում եւ այլն) տարածվածությունը, ինչպես նաեւ ոչ վարակիչ հիվանդություններից  մահացության ցուցանիշները։ 

Զեկույցը կարեւորվում է նաեւ նրանով, որ համակարգի ճիշտ գնահատումը կարող է դառնալ հետագա բարեփոխումների բանալի  եւ ներդրումների հիմնավորում: Այն, անշուշտ, դերակատարություն կունենա բնակչության առողջության բարելավմանն ուղղված  նոր միջոցառումների մշակման,  համակարգի կարողությունների զարգացման եւ հզորացման գործում:

Հայաստանը Եվրոպական տարածաշրջանի եզակի երկրներից է, որ 2007 թվականից իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության  գնահատում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել