• Latest news

Հայաստանում 7 մարդ է վարակվել բոտուլիզմով. 6-ը՝ նույն ընտանիքից

20 հունվարի, 2017  17:14

Տավուշի մարզի Զորական գյուղում 6 անդամից բաղկացած ընտանիքը բոտուլիզմով է վարակվել տնային պայմաններում լոլիկով եւ պղպեղով պահածո ուտելու պատճառով։ Ինչպես հայտնի է դարձել NEWS.am Medicine–ին, տուժել են 54-ամյա մայրը՝ Ս.Բ.–ն, նրա 4 որդիները՝ Գ.Բ.–ն (20 տարեկան), Ա.Բ.–ն (30 տարեկան), Վ.Բ.–ն (33 տարեկան), Ռ.Բ.–ն (35 տարեկան) եւ 31-ամյա հարսը՝ Լ.Մ.–ն։ Առաջին նախանշաններն ի  հայտ են եկել հարսի եւ ամուսնու՝ Վ.Բ.–ի մոտ։ Հունվարի 19-ին նրանց հոսպիտալացրել են, ընտանիքի մյուս անդամները հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 20-ին։

31-ամյա կնոջ վիճակը ծանր է, մյուսներինը՝ կայուն ծանր։

«Արմենիա» ԲԿ–ից, որտեղ գտնվում են տուժածները, NEWS.am Medicine–ին հայտնել են, որ բոլորին հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ են ներարկել։

Եվս մեկ մարդ բոտուլիզմով վարակվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց այսօր, հունվարի 20–ին։ Այսպիսով, տուժել է ընդհանուր առմամբ 7 մարդ։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 6 տուժածով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել