• Latest news

Այս տարի Հայաստանում խոզի գրիպի ոչ մի դեպք չի արձանագրվել

20 հունվարի, 2017  21:13

2017-ի սկզբից ի վեր Հայաստանում H1N1 գրիպի լաբորատոր հաստատման ոչ մի դեպք չի գրանցվել։ Այն ժողովրդի մեջ հայտնի է «խոզի գրիպ» անվամբ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Ըստ Լիանա Թորոսյանի՝ տվյալ գրիպի դեպքեր չեն արձանագրվել նաեւ հարեւան Վրաստանում, որի մասնագետների հետ հայ համաճարակաբանները մշտապես կապի մեջ են։ Իսկ Ռուսաստանում այս տարի եղել են խոզի գրիպի մասնակի դեպքեր։ Այդ գրիպը, հիշեցնենք, նախորդ տարում շատ ակտիվ էր եւ բազմաթիվ մահերի (ավելի քան 16-ը Հայաստանում, ավելի քան 100-ը Ռուսաստանում) եւ ծանր բարդությունների պատճառ է դարձել։

Մասնագետը նշել է, որ Հայաստանում այս սեզոնում արձանագրվում են A H3 գրիպի դեպքեր, որը կոչվում է նաեւ «հոնկոնգյան գրիպ»։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր այս գրիպի շաբաթական 8-10 դեպք է արձանագրվում, սակայն վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հիվանդությունն անկում է ապրում։ Հունվարի 9-15-ն այս գրիպի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, իսկ մինչ այդ գրիպն ախտորոշվել է ընդամենը 2 հիվանդի մոտ։

Ինչպես նշել է Լիանա Թորոսյանը՝ A H3N2 գրիպը մեզ լավ հայտնի է դեռեւս նախորդ դարի 50-60-ականներից, եւ այն չի առաջացնում այնպիսի խիստ բարդություններ, ինչպես խոզի գրիպը։

Անցյալ տարվա հետ համեմատ՝ երկրում համաճարակային իրավիճակն այժմ հանգիստ է։ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այժմ պոլիկլինիկաներ դիմելը կրճատվել է 3 անգամ, գրիպի եւ սուր ինֆեկցիաների պատճառով շտապ օգնություն կանչելը՝ 5 անգամ, իսկ գրիպի պատճառով հոսպիտալցված հիվանդների թիվը հիվանդանոցներում երեք անգամ ավելի պակաս է։ Բարդություններ՝ ինչպես թոքաբորբը, արձանագրվել են եզակի դեպքերում, իսկ մյուս հիվանդները նորմալ են տանում հիվանդությունն ու արագ ոտքի կանգնում։

Հիշեցնենք, որ վերջին 7-8 տարվա ընթացքում Հայաստանում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում, գերիշխել են հիմնականում H1 ենթատեսակի վիրուսները։ Այս սեզոնում, սակայն, սկսել է գրանցվել նաեւ H3 ենթատեսակի վիրուսը՝ հոնկոնգյան գրիպը։

A H3N2 վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ ինչպես գրիպի մյուս տեսակները, ունի նույն կլինիկական ախտանիշները եւ բուժվում է միեւնույն կերպ։ Այս գրիպի պատճառով բարդությունների առաջացումը կախված է կոնկրետ մարդու օրգանիզմից։ Այնուամենայնիվ, հոնկոնգյան գրիպի պատճառով ամբողջ աշխարհում բարդություններ ավելի քիչ  են գրանցվում, քան խոզի գրիպի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել