• Latest news

Հայաստանում առաջին անգամ կատարվել է բազմակի կոտրվածքներով ողնաշարի բարդ միաժամանակյա վիրահատություն

21 հունվարի, 2017  19:48

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բարդագույն միաժամանակյա վիրահատություն: Հիվանդը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացել էր ողնաշարի պարանոցային եւ կրծքային հատվածի բազմակի կոտրվածքներ: Հիվանդանոցից հայտնեցին, որ Հայաստանում նման վիրահատություն առաջին անգամ է կատարվել:

2016-ի սեպտեմբերի 13-ին ճանապարհատրանսպորտային պատահարից հետո 34-ամյա Կ. Գ.-ն ընդունվել է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ C2 ողի կոտրվածք-հոդախախտ, C2 ողի ետին հատվածների կոտրվածք, եզրային Th1 ողի մարմնի կոտրվածք, ողի մարմնի կոմպրեսիոն կոտրվածք եւ Th10 ողի կոտրվածք, առանց նյարդաբանական բարդությունների ախտորոշմամբ:

Համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտությունների արդյունքում պարզվեց՝ C2 ողի կոտրվածք, որի 5 մմ բեկորը արտափկված էր դեպի ողնուղեղ, C2-C3 ողի 5,5 մմ բեկորը  արտափկված էր դեպի առջեւ, ետին կամարների կոտրվածք (ձախ կամարը կոտրված էր մեջտեղից ամբողջ երկայնքով բեկորների տեղաշարժով, աջը՝ խաչաձեւ կոտրվածքով բեկորների տեղաշարժով), հոդային ելուստների երկկողմանի կոտրվածք բեկորների տեղաշարժով:

2016 թվականի սեպտեմբերի 26-ին հոդախախտի ռեպոզիցիայի և բեկորների ֆիքսացիայի նպատակով ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանի ղեկավարությամբ հիվանդի ընդհանուր անզգայացմամբ  կատարվեց միաժամանակյա վիրահատություն՝ Th10 ողի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա նվազագույն ինվազիվ եղանակով եւ ողնաշարի պարանոցային հատվածի կրանիոցերվիկալ ֆիքսացիա (օկցիպիտոսպոնդիլոդեզ): Ֆիքսացիան  կատարվեց C3-C4-C5 կողքային զանգվածներից և ծոծորակոսկրից պտուտակներով եւ հատուկ ձողերով երկու կողմից:

Հետվիրահատական շրջանն անցավ սահուն, հիվանդը ոտքի կանգնեցվեց երկրորդ օրը պարանոցային ֆիքսատորով և դուրս գրվեց 10–րդ օրը:

Ողնաշարի կոտրվածքների նվազագույն ինվազիվ եղանակով վիրահատությունների կատարումը «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետ-վերտեբրոլոգների համար աշխատանքային առօրյա է  դարձել: «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքները, ծանոթանում համաշխարհային բժշկության նորարարություններին:

https://erebunimed.com/arm/news.more/207

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է