• Latest news

«Նաիրի» ԲԿ-ում արգանդի վզիկի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդ է ներդրվել

22 հունվարի, 2017  18:25

Նաիրի Բկ-ի օնկոգինեկոլոգիական ծառայությունում իրականացվում է բացառիկ վիրահատություն արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ, որը հանդիսանում է նոր մոտեցում օնկոգինեկոլոգիայի բնագավառում: Վիրահատության հիմնադիրն է հայտնի գերմանացի ուռուցքաբան-գինեկոլոգ, Լայպցիգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Միքայել Հյոկելը: 

Ո՞րն է մեթոդի առանձնահատկությունը։ Այն կանանց, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ I-II փուլերում, կատարվում է  արմատական վիրահատություն` երբեմն (II փուլ) զուգակցելով դեղորայքային բուժման հետ, միաժամանակ խուսափելով ճառագայթաին բուժումից, որոնք բավականին հաճախ ուղեկցվում են հետճառագայթային բարդություններով: Սակայն նոր մոտեցման ամենակարեւոր առավելությունն այն է, որ այս դեպքում հիվանդների բուժման արդյունքները գերազանցում են նախկինում առաջարկվող վիրահատական եւ քիմիո-ճառագայթային զուգակցված բուժումից ակնկալվող արդյունքները 15-20 տոկոսով:

Փաստորեն հիվանդը՝ խուսափելով մեկ բուժման մեթոդից` ճառագայթային բուժում, ստանում է ավելի արդյունավետ բուժման հնարավորություն եւ հետեւաբար ավելի լավ կյանքի որակ եւ ավելի բարձր արդյունքներ: Վիրահատությունը կոչվում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա (TMMR)։ Այն համարվում է ավելի արմատական վիրահատություն, քան նախկինում առաջարկվող Վերթհայմի կամ Օկաբայաշիի վիրահատությունները: Բուժման վերաբերվող բոլոր ապացուցողական տվյալները տպագրվել են The Lancet Oncology բժշկական ամսագրում, որը բժշկական բնագավառում ամենամեծ ազդեցություն ունեցող ամսագրերից մեկն է: Առաջարկվող բուժման մեթոդը արդեն դարձել է ստանդարտ գերմանական մի շարք հայտնի ` Հայդելբերգի, Լայպցիգի, Էսսյենի, Դրեզդենի եւ այլ համալսարանական կլինիկաներում, Իտալիյում եւ Մեծ Բրիտանիայում:

Նաիրի ԲԿ-ում այս նոր մոտեցումը կիրառվում է մոտ 2 տարի։ ՀՀ-ում այն միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են նմանատիպ վիրահատություններ: Ընդ որում վիրահատությունների մեծ մասը արվում է լապարոսկոպիկ եղանակով, գերմանական վերջին սերնդի (Karl Storz) սարքերով,  առանց կտրվածքի, ինչից հետո հիվանդների հետվիրահատական կազդուրումն անցնում է ավելի դյուրին եւ հնարավոր հետվիրահատական բարդությունների տոկոսն էլ հասցվում է նվազագույնի:

Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը իր վերապատրաստումներն անցել է  բուժման հիմանդիր Միքայել Հյոկելի ղեկավարությամբ` Լայպցիգի համալսարանական կլինիկայում, նպատակ ունենալով Հայաստանում ներդնել բուժման մի մեթոդ, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ստանալ բարձր որակի բուժում, չլքելով ՀՀ սահմանները եւ խնայելով  բավականին կարողություններ, որը ոչ պակաս կարեւորվում է նման հիվանդների պարագայում:

https://erebunimed.com/arm/news.more/193

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել