• Latest news

Սնունդը լավ ծամելն ամրապնդում է իմունիտետը

23 հունվարի, 2017  21:37

Սնունդը լավ ծամելը կարող է բերանում ուժեղացնել իմունային համակարգի աշխատանքը՝ օրգանիզմը պաշտպանելով հիվանդություններից, ցույց է տվել ամերիկյան գիտնականների հետազոտությունը։ Սնունդը ծամելը կարող է խթանել բերանում իմունային համակարգի հատուկ տեսակի ՝ Th17 բջիջների առաջացումը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի հուսալիորեն է պաշտպանվում վտանգավոր պաթոգեններից, որոնք տարատեսակ հիվանդություններ են առաջացնում։

Մարմնի մյուս մասերում՝ աղիներում կամ մաշկի վրա, Th17-բջիջները խթանվում են առկա օգտակար մանրէների կողմից։ Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ նույն իրադրությունն է նաեւ բերանում։

Սակայն վերջերս Մանչեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել էին, որ ծամելու ընթացքում շփումը առաջացնում է լնդերի հյուսվածքներից ինտերլեյկին -6 քիմիական նյութի արտազատում ։ Դրա շնորհիվ բարձրանում է Th17 բջիջների քանակը։

«Իմունային համակարգը զարմանալի բարիերային կոմպրոմիս է ստեղծում այնպիսի տեղերում, ինչպիսիք են մաշկը, բերանի խոռոչն ու աղիները՝ պայքարելով վնասակար պաթոգենների հետ, բայց մնալով տոլերանտ առկա բարյացակամ մանրէների հանդեպ»,- ասում է աշխատության առաջատար հեղինակ Ջոան Կոնկելը։

Հետազոտությունը, շարունակում է նա, ցույց է տալիս, որ ի տարբերություն մյուս բարիերների՝ բերանի խոռոչն ունի Th17 կարեւոր բջիջները խթանելու իր սեփական միջոցը՝ ոչ թե մանրէների, այլ ծամելու օգնությամբ։

Մասնագետները ցույց են տվել, որ իրենք կարող են ավելացնել Th17 բջիջների քանակը մկների մոտ՝ պարզապես փոխելով նրանց սննդի պնդությունը։ Դա ապացուցել է, որ հենց ծամելն է այս հարցում վճռորոշ գործոն։

Ճիշտ է, Th17 բջիջների բարձր մակարդակը ոչ միշտ է անվնաս։ Նման բջիջների չափազանց մեծ քանակությունը կարող է նպաստել պերիոդոնտիտին, լնդերի լուրջ ինֆեկցիա, որը քայքայում է փափուկ հյուսվածքները։ (Դրանից պաշտպանվելու համար պատվաստանյութ են ստեղծել)։

Այնպես որ Th17 բջիջներն ոնեն նաեւ բացասական կողմ։ Կոնկելն ու նրա գործընկերները նաեւ ցույց են տվել, որ պարոդոնտիտի ժամանակ ակտիվ ծամելը կարող է խթանել ոսկրային կառուցվածքի կորուստը։

Նա հավելել է, որ քանի որ բերանի խոռոչում բորբոքային պրոցեսները կապակցված են մարմնի մյուս մասերում հիվանդությունների զարգացման հետ՝ «նման հյուսվածքասպեցիֆիկ գործոնները հասկանալը շատ կարեւոր է» ։

Այդ գոծոնները կանոնակարգում են իմունիտետը բերանային բարիերում։ Այդ ամենը, նրա կարծիքով, կարող է նպաստել բազմակի բորբոքային հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծմանը։

Հետազոտությունը հրապարակվել է Immunity ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել