• Latest news

3 մթերք, որոնք ցանկալի է ամեն օր ուտել

23 հունվարի, 2017  13:54

Թագավորական համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցների կատարած հետազոտության համաձայն՝ մարդը օրական միջինը 200 անգամ որոշում է ընդունում՝ կապված սնունդի եւ ըմպելիքների հետ, ընտրելով ինչ, որտեղ, երբ եւ որքան գնել, ուտել եւ խմել: Չնայած մասնագետները խորհուրդ են տալիս բազմատեսակ սնունդ ուտել, մի քանի մթերքներ կան, որոնք պետք է մտնեն առողջ եւ բարեկազմ մնալ ցանկացող յուրաքանչյուրի ամենօրյա սննդակարգի մեջ:

Վարսակի շիլա

Վարսակի շիլան կատարյալ ընտրություն է ոչ միայն նախաճաշի, այլեւ խավարտի համար, կարծում են փորձագետներից շատերը:

Նրանց խոսքով՝ վարսակի շիլայի օգուտները անգնահատելի են: Դրանց մեջ առողջության համար կարեւորագույն միկրոտարրեր կան, որոնց թվում են՝ մագնիումը, ֆոսֆորը, կալցիումը, ցինկը, սելենը, В  խմբի եւ այլ վիտամինները: Այն հարմար է նաեւ այն մարդկանց համար, ովքեր ավելորդ քաշ ունեն կամ աղեստամոքսային համակարգի, թույլ սրտի հետ կապված խնդիրներ:

Ձու

Մյուս պարտադիր մթերքը ձուն է: Վերջին հետազոտություններով վերջնականապես հերքվել են այն պնդումները, որ ձուն խոլեստերին շատ է պարունակում: Անցյալում կարծում էին, որ ձուն վտանգավոր է խոլեստերինի պարունակության պատճառով, սակայն հիմա հայտնի է, որ սննդամթերքում պարունակվող խոլեստերինը գործնականում առողջ մարդկանց արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա չի ազդում:

Մասնագետների խոսքով՝ ձվի կանոնավոր օգտագործումը նպաստում է ֆիզիկական լավ վիճակի պահպանմանը, օգնում է ամրացնել առողջությունը, լավացնել հիշողությունը եւ մտավոր ունակությունները:

Կաթնաթթվային մթերքներ

Ցանկալի է, որ ամենօրյա սննդակարգի մեջ ներառվեն նաեւ բնական կաթնաթթվային մթերքները՝ կեֆիր, մածուն, առանց շաքարի եւ հավելուկների բնական յոգուրտ: Այս մթերքները կալցիում ավելի շատ են պարունակում, քան կաթը:

Կալցիումից բացի, կեֆիրը եւ մյուս կաթնաթթվային մթերքները նաեւ պրոբիոտիկներ են պարունակում, որոնք դրական են ազդում մարսողության գործընթացի վրա եւ նպաստում են իմունիտետի ամրացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել