• Latest news

6 կանոն, որոնց պետք է հետեւեն էնդոմետրիոզով հիվանդ կանայք

23 հունվարի, 2017  23:49

Էնդոմետրիոզն այսօր շատ տարածված հիվանդություն է համարվում, որը ոչ միայն նվազեցնում է կանանց մայրանալու հնարավորությունները, այլեւ ազդում նրանց կյանքի որակի վրա։ Սակայն կենսակերպում որոշ պարզ փոփոխություններ անելու դեպքում հնարավոր է նկատելիորեն բարելավել էնդոմետրիոզով տառապող կանանց կյանքի որակը կամ օգնել նրանց ավելի հեշտ տանել հիվանդությունը։

Լիարժեք քնեք

Քունը հսկայական նշանակություն ունի մեր առողջության համար,իսկ քնի պակասը կամ ռեժիմի խախտումը շատ վտանգավոր է թե առողջ մարդկանց, թե էնդոմետրիոզով տառապող կանանց համար։ Բանն այն է, որ քնի խանգարումները ազդում են էնդոկրին համակարգի վրա, ինչը կարող է վատացնել հիվանդության ընթացքը։ Այնպես որ եթե էնդոմետրիոզ ունեք, ձգտեք լիարժեք քնել։

Սպորտով զբաղվեք

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է ավելի լավ կարգավորել օրգանիզմում էստրոգենի՝ «կանացի» հորմոնի մակարդակը , դրա համար էլ էնդոմետրիոզով տառապող կանանց ցուցված է սպորտով զբաղվելը։

Հետեւեք քաշին

Շատ կանայք, որոնք բուժվում են էնդոմետրիոզից, ավելորդ քաշ ունեն։ Բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել քաշը առողջ սննդակերպի ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների օգնությամբ։ Հատուկ օրագիր պահեք, որպեսզի հաշվեք գործածած ու ծախսած կալորիաների քանակը։ Կարելի է սմարթֆոնի վրա ներբեռնել հատուկ ֆիթնես -հավելված ՝ այն նկատելիորեն կհեշտացնի ձեր կյանքը ու կօգնի նիհարել։

Ճիշտ սնվեք

Ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ թարմ մրգեր, բանջարեղեն, ընկույզ ու առողջ ճարպեր։ Ավելացրեք բջջանյութի գործածումը, նվազեցրեք վերամշակված սննդամթերքի քանակը, մանավանդ եթե դրանք նատրիումի գլուտամատ են պարունակում։ Հիշեք, որ սննդակարգում նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են բարերար ազդեցություն թողնել առողջոթյան վրա։

Հրաժարվեք վնասակար սովորություններից

Հեռու մնացեք ոգելից խմիչքից, նվազեցրեք կոֆեինից կախումը ու բնականաբար հրաժարվեք ծխելուց։ Լյարդը պատասխանատու է օրգանիզմից ավելորդ էստրոգենը դուրս բերելու համար։ Ոգելից խմիչքը խախտում է լյարդի ֆունկցիան, իսկ կոֆեինը ավելացնում է էստրոգենի մակարդակը, ինչը վատացնում է էնդոմետրիոզի ախտանշանները:

Նվազեցրեք սթրեսի մակարդակն ու լիցքաթափվեք

Ուղիղ կապ կա սթրեսի ու էնդոմետրիոզի միջեւ։ Կայանք, որոնք հաճախ են բախվում ուժեղ սթրեսների, նաեւ հաճախ են տառապում էնդոմետրիոզից։ Սթրեսը նվազեցնելու համար փորձեք զբաղվել յոգայով, մեդիտացիայով, ավելի հաճախ զբոսնեք ու շփվեք ընկերների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել