• Latest news

Բրոկոլիի եւ նեխուրի մեջ պարունակվող միացությունը կարող է կանգնեցնել քաղցկեղի տարածումը

24 հունվարի, 2017  20:27

Ուրցը, մաղադանոսը, նեխուրը եւ բրոկոլին արդյունավետորեն պայքարում են կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղով տառապող հիվանդների օրգանիզմում քաղցկեղի տարածման դեմ: Այս մասին հոդված են հրապարակել University of Missouri-ի մասնագետները:

Նրանք ենթադրում են, որ այս հիվանդներին կարող է օգնել լյուտեոլինը, որը նախկինում արդեն դրական արդյունքներ է ցուցադրել քաղցկեղի որոշ տեսակներին հակազդելիս: Այս ֆլավոնոիդը պարունակվում է կանաչեղենի (եղեսպակ, օրեգանո, երիցուկ, անանուխ, հազրեվարդ, մաղադանոս) եւ բանջարեղենի (նեխուր, բրոկոլի, կանաչ պղպեղ, գազար, ցիտրուսայիններ) մեջ: Հետազոտություններով պարզվել է, որ այն կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

Սակայն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը բուժելիս դրա հիմնական օգուտը ոչ թե բջիջները ոչնչացնելն է, այլ այն, որ խոչընդոտում է օրգանիզմում այդ բջիջների տեղաշարժին՝ թույլ չտալով, որ հիվանդությունը տարածվի:

Դրա հետ մեկտեղ, կարեւոր է, որ այս միացությունը տոքսիկ էֆեկտ չունի, ի տարբերություն նման դեպքերում օգտագործվող դեղամիջոցների՝ այս բնական միացությունն անվտանգ է եւ արդյունավետ:

Համալսարանի աշխատակիցները հույս ունեն, որ առաջիկա մի քանի տարիներին աշխատանքը կհասցնեն մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտությունների փուլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել