• Latest news

Ինչո՞ւ է շաքարախտի դեպքում մեծանում Ալցհեյմերի հիվանդության վտանգը

25 հունվարի, 2017  21:19

Գլխուղեղի նյարդային բջիջների նորմալ աճի եւ աշխատանքի համար խոլեստերին է անհրաժեշտ։ Շաքարային դիաբետի դեպքում, սակայն, ուղեղում խոլեստերինի քանակը պակասում է, ինչը հանգեցնում է նյարդաբանական խանգարումների։ Joslin Diabetes Center-ի հետազոտողները ցույց են տվել, որ գենետիկ մոդիֆիկացիների արդյունքում խոլեստերինի արտադրության ճնշումը մկների մոտ հանգեցնում է նյարդաբանական խնդիրների  առաջացման։

Այս հայտնագործությունը, որի մասին գրված է PNAS ամսագրում, կարող է լույս սփռել շաքարային դիաբետի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման միջեւ կապի վրա։

Հետազոտողները երկար ժամանակ է՝ ուսումնասիրում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ խոլեստերինի դերը։ Հայտնի է, որ խոլեստերինի արտադրության հետ կապված ApoE գենի մուտացիան դեմենցիայի ռիսկի հիմնական գործոններից է։ Նախորդ հետազոտության տվյալների համաձայն՝ ուղեղում խոլեստերինի մեծ մասն արտադրում են աստրոցիտները։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները մկների մոտ «անջատել են» Srebp2 գենը, որը կարգավորում է խոլեստերինի սինթեզը։ Մասնագետները նկատել են, որ նման կրծողների հետ ուղեղի ծավալը, մյուս կենդանիների համեմատ, ավելի փոքր է։ Բացի այդ, «անջատված» Srebp2 գենով մկների մոտ վարքագծի շեղումներ են նկատվել։ Նրանք սովորելու, առօրեական առաջադրանքների կատարման եւ հիշողության խնդիրների են բախվել։

Կենդանիների մոտ ի հայտ են եկել Ալցհեյմերի հիվանդություն հիշեցնող ախտանշաններ։ Սակայն այդ ախտանշաններն ավելի լուրջ են եղել։ Բացի այդ, այդ մկների մոտ խախտվել է նաեւ նյութափոխանակությունը։ Նրանք այրել են ավելի շատ ածխաջրեր եւ քիչ են գիրացել։  Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ խոլեստերինը կարեւոր դեր է խաղում դիաբետի եւ դեմենցիայի միջեւ կապի համար, սակայն այդ ոլորտում հետազոտություններն անհրաժեշտ է շարունակել, որպեսզի ավելի լավ հասկանան այդ կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է