• Latest news

Պե՞տք է վախենալ ԳՄՕ պարունակող մթերքներից

25 հունվարի, 2017  16:33

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող մթերքները մարդկությունն արդեն մի քանի տասնամյակ օգտագործում է, սակայն անգամ այսօր կարելի է դրանց «վնասակարության» եւ «վտանգավորության» մասին տարբեր առասպելներ լսել։ Իրո՞ք ԳՄՕ–ները վտանգ են ներկայացնում մեր առողջության համար։ Պետք է արդյոք վախենալ նման մթերքներից։ Այս հարցերի պատասխանը փորձել է տալ դիետոլոգ, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Գենային մոդիֆիկացիայի ժամանակ մթերքի գեներից մեկը փոխվում է մյուսով, որը մթերքին է տալիս իր օգտակար հատկությունները։ Օրինակ՝ լոլիկը կարող է ստանալ ցրտադիմացկունության գեն եւ ավելի լավ դիմանալ սառնամանիքին։ Նման լոլիկը պահել եւ տեղափոխելն ավելի հեշտ կլինի։

Մարդու համար վտանգավո՞ր է արդյոք նման լոլիկը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Բանն այն է, որ մեր օրգանիզմի համար միեւնույնն է, թե ինչ գեն է պարունակում ուտելիքը։ Սննդի գենետիկ նյութը չի ազդում մեր գեների վրա։ Երբ օրգանիզմում սպեցիֆիկ սպիտակուցներ են հայտնվում, մարսողության եւ նյութափոխանակության ժամանակ այդ սպիտակուցները ճեղքվում են ոչ սպեցիֆիկ ամինաթթուների, որոնք արդեն օգտագործվում են իրենց կարիքների համար։

Մի շարք հեղինակավոր գիտական հետազոտություններ ապացուցել են, որ ԳՄՕ–ն ոչ մի ռիսկ չի պարունակում ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ մարդու առողջության համար։ Գյուղատնտեսության ոլորտում գենային ինժեներիայի կիրառումից ֆլորայի եւ Ֆաունայի տեսակների ու սորտերի քանակը չի փոխվում։ Ինչ վերաբերում է մարդուն, ապա ԳՄՕ պարունակող մթերքներ օգտագործելը չի մեծացնում որեւէ հիվանդության զարգացման ռիսկը։

Մասնագետի խոսքով՝ գենային ինժեներիան ժամանակակից գիտության ամենակարեւոր նվաճումներից է, եւ դրա դեմ հանդես գալը ճիշտ չէ։ Վերջին հաշվով. Եթե ԳՄՕ–ները չլինեին, Երկիր մոլորակի բնակչությունը կբախվեր լուրջ խնդրի՝ պարենամթերքի պակասի, քանի որ առանց ԳՄՕ–ի մթերքները սովորաբար խոցելի են եղանակային պայմանների, վնասատուների եւ այլ գործոնների առաջ։

Որտեղի՞ց են հայտնվում ԳՄՕների մասին այդ առասպելները:

ԳՄՕ–ի վնասակարության մասին բոլոր առասպելները ձեռնտու են այն արտադրողներին, որոնք, իրենց անմրցունակ արտադրանքի վրա նշելով «չի պարունակում ԳՄՕ» պիտակը, այն ավելի թանկ են վաճառում։  Ընդ որում, նման արտադրանքը, ամենայն  հավանականությամբ, նույնպես ԳՄՕ է պարունակում, քանի որ մեր մոլորակի վրա ԳՄՕ չպարունակող մթերքներ գրեթե չկան։  Բայց շատ գնողներ, տեսնելով «չի պարունակում ԳՄՕ» պիտակը, մտածում են, որ իրենց «բնական» եւ անվտանգ ապրանք են առաջարկում եւ առանց մտածելու գնում են այն, անգա, եթե այն ավելի թանկ արժի, քան ԳՄՕ պարունակող մթերքը։

Բոլորովին փաստ չէ, որ «չի պարունակում ԳՄՕ» պիտակով ապրանքն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ մեզ համար իրական վտանգը ներկայացնում են պեստիցիդներն ու այլ քիմիկատները, որոնք օգտագործում են գյուղատնտեսության մեջ։ Մենք, ցավոք, չենք կարող իմանալ, թե որքան նման քիմիկատ են օգտագործել «չի պարունակում ԳՄՕ» պիտակով մթերք արտադրելու ժամանակ։  Շատ մարդիկ չեն էլ մտածում այդ հարցի շուրջ։ Նրանք շատ են մտածում ԳՄՕ պարունակող մթերքներից, սակայն չգիտես ինչու չեն վախենում իսկապես վտանգավոր պեստիցիդներից, հերբիցիդներից  եւ ինսեկտիցիդներից, որոնք, մարդու օրգանիզմում հայտնվելով, կարող են ծանր հիվանդությունների պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել