• Latest news

Սնկերը տարեց մարդկանց կարող են պաշտպանել դեմենցիայից. գիտնականներ

26 հունվարի, 2017  14:23

Սնկերը խթանում են ուղեղի նեյրոնների աճը՝  դրանով իսկ կանխելով դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Այս մասին հայտնում են Մալայզիայի համալսարանի գիտնականները։

Նրանք նաեւ հայտնաբերել են, որ սնկերը բիոակտիվ տարրեր են պարունակում, որոնք էական դեր են խաղում նյարդադեգեներատիվ գործընթացների զարգացման արագությունը կրճատելու եւ ուղեղում բորբոքային գործընթացների զարգացումը կանխելու համար։

Ալցհեյմերի հիվանդությունն ու դեմենցիայի այլ տարատեսակներն այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում։ 2020 թվականին ակնկալվում է, որ աշխարհում կգրանցվի այդ հիվանդությամբ 42 մլն հիվանդ։ Չնայած բժշկության բոլոր ձեռքբերումներին՝ այս պահին ոչ մի դեղամիջոց չկա, որը կբուժի այդ հիվանդությունները։

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուտելի սնկերի որոշ սննդային հատկություններ ուժեղացնում են ուղեղում նեյրոնների աճը, ինչն ապահովում է տարիքային հիվանդություններից, այդ թվում՝ ծերունական տկարամտությունից պաշտպանություն։ Գիտնականներն ավելի վաղ ապացուցել էին, որ սնկերը հակաօքսիդատիվ, հակամանրէածին, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաքաղցկեղային, հակաբորբոքային եւ անգամ հակադիաբետիկ հատկություններ ունեն։ Հիմա պարզվում է, որ հենց հակաբորբոքային հատկությունների շնորհիվ սնկերը կարելի է օգտագործել բարձր զարկերակային ճնշման դեմ պայքարի համար, որն իր բաժինն ունի շատ տարիքային քրոնիկ հիվանդությունների զարգացման գործում։

Գիտնականները սնկերի 11 տեսակների ազդեցությունը փորձարկել են մկների եւ առնետների վրա։ Պարզվել է, որ ամեն սունկ մեծացնում է նյարդերի՝ գլխուղեղի որոշ նյարդային բջիջների աճի, բազմացման եւ պահպանման կարգավորմանը մասնակցող մոլեկուլների  քանակի աճի գործոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել