• Latest news

Շաքարախտն ԱՄՆ–ում մահվան երրորդ գլխավոր պատճառներից է

26 հունվարի, 2017  19:41

Շաքարախտն աշխարհում ավելի շատ մարդ է սպանում, քան նախկինում կարծում էին։ Այս հիվանդությունն ԱՄՆ–ում մահվան երրորդ գլխավոր պատառներից է եւ այսօրվա դրությամբ զիջում է միայն սրտանոթային հիվանդություններին եւ ուռուցքներին։

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խոսքով՝ իրականում շաքարախտը 3 անգամ ավելի շատ մարդ է սպանում, քան նախկինում համարվում էր։ Նրանց հետազոտությունների համաձայն՝ շաքարախտը ամերիկացիների 12 տոկոսի մահվան պատճառն է, թեպետ նախկինում համարվում էր, որ այն միայն 4 տոկոսի մահվան պատճառն է։ Նախորդ սխալ վիճակագրությունը մասնագետները բացատրում են մահը այլ հիվանդություններին վերագրելը, օրինակ՝սրտանոթային հիվանդություններին կամ երիկամների հիվանդություններին, քանի որ դիաբետիկներն ավելի հաճախ են բախվում նման հիվանդությունների։ Այնինչ դրանց իրական պատճառը հենց շաքարախտն է։

Գիտնականները պարզել են, որ եթե հիվանդությունը ամբողջովին վերանա, ԱՄՆ–ում բնակչության մահացությունը 12 տոկոսով կպակասի։

1980-ին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ԱՄՆ–ում շաքարախտի 5.53 մլն դեպք էր հաշվել։ 2014-ին այդ թիվն արդեն 21.95 մլն էր։ 35 տարում հիվանդացությունը 300 տոկոսով աճել է։ Հիվանդության համանման վերելք է նկատվում նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Նշենք, որ այսօր շաքարախտն անբուժելի հիվանդություն է համարվում, սակայն առողջ ապրելակերպը, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունն եւ քաշի վերահսկումը նվազեցնում է այդ հիվանդության զարգացման ռիսկը։

Այս հետազոտության մասին հայտնում է PLOS One ամսագիրը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է