• Latest news

Ճարպակալումն ու ավելորդ քաշը վտանգավոր են առողջության համար

26 հունվարի, 2017  17:35

Մասնագետների գնահատմամբ` ճարպակալումը եւ ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար:

Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը:

Ամբողջ աշխարհում նախանշվում են հետեւյալ միտումները`

  • բարձր էներգետիկ արժեքով եւ յուղոտ մթերքի կիրառության աճ,
  • ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաեւ քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետեւանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչեւ 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Եթե ժամանակին ավելորդ քաշը եւ ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաեւ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետեւանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների`

  • սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ
  • շաքարային դիաբետ,
  • հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ,
  • որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների եւ հաստ աղու հիվանդություններ:

Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետեւանքներից հաշմանդամության եւ մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաեւ հոգեբանական խնդիրներ:

Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը:

Չափազանց կարեւոր է`

  • սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի եւ շաքարի հաշվին,
  • ավելացնել մրգերի եւ բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի եւ ընկուզեղենի հետ,
  • վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար,

Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետեւաբար եւ կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է