• Latest news

3 տարեկան աղջկա դեմքից 2․2 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

26 հունվարի, 2017  23:48

3 տարեկան Մելիսա Բրագայի դեմքից հեռացրել են 2․2 կիլոգրամանոց ուռուցք, որը բասկետբոլի գնդակի չափեր ուներ։ Վիրահատությունը կատարել են LSU Health բուժկենտրոնի վիրաբույժները, ու այն տեւել է 10 ժամ։

Բրազիլացի աղջկա դեմքի ուռուցքը բարորակ էր, սակայն այնքան էր մեծացել, որ սկսել էր լուրջ խնդիրներ ստեղծել ու խանգարել։ Ավելին, բժիշկ Գ․Ե․ Գալին նկատել է, որ ուռուցքը ամբողջովին դեֆորմացրել էր աղջկա ծնոտը, փոխել նրա լեզվի դիրքը, խանգարում էր շնչել ու նույնիսկ ուտել։

«Աղջկա համար բարդ էր գլուխն ուղիղ պահելը, քանի որ ուռուցքը ավելի քան 2 կգ էր կշռում՝ այն ասես երկրորդ գլուխը լիներ՝ ծնոտին ամրացած»,- ասել է բժիշկ Գալին։

Դիմածնոտային վիրաբույժ Սեսլա Պալմիերին, որը նույնպես մասնակցել է վիրահատությանը, պատմել է, որ Մելիսայի մասին իմացել է բրազիլական թերթից, որտեղ գրված էր աղջկա ընտանիքի ու այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվում նրանք այդ ուռուցքի պատճառով։ Հետո բժիշկ Պալմիերին կապվել էր բժիշկ Գալիի հետ, նրանք միասին գտել էին Մելիսայի ընտանիքը, իսկ մեկ ամիս անց էլ վիրահատություն էին արել, որը նրանց գնահատականով, հաջող է անցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել