• Latest news

Արհեստական ինտելեկտը կարողանում է մաշկի քաղցկեղը խալից տարբերակել

29 հունվարի, 2017  12:47

Ամերիկացի գիտնականները արհեստական ինտելեկտի համակարգ են ստեղծել, որը կարողանում է անմեղ խալերը գրեթե անսխալ տարբերակել ծայրահեղ վտանգավոր մաշկի քաղցկեղի ուռուցքներից: Այս մասին նշված է Nature-ում հրապարակված հոդվածում:

Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Անդրե Էսթեւան նշել է, որ մելանոմայի մահաբերության պատճառներից մեկը այն սովորական խալերից չափազանց դժվար տարբերակելն է, որոնք մաշկային հյուսվածքի բարորակ ուռուցքներ են համարվում:

Խնդիրը խորանում է, քանի որ մարդու մարմնի վրա, փաստորեն, մշտապես նոր խալեր են առաջանում եւ անհետանում են հները:

Գիտնականները այս խնդիրը լուծել են սմարթֆոնների եւ համակարգիչների օգնությամբ՝ ստեղծելով արհեստական ինտելեկտի համակարգ, որը վերլուծում է «կասկածելի» խալերի լուսանկարները եւ հիվանդին օգնում է ինքնուրույն որոշել՝ այն մելանոմա է, թե բարորակ գոյացություն:

Արհեստական ինտելեկտը ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են, այսպես կոչված, «խորքային» գերճշգրիտ նեյրոնային ցանցերը, որոնք մի քանի տասնյակ շերտից են կազմված, որոնցից յուրաքանչյուրը վերլուծում է իր «վերեւի» հարեւանի աշխատանքը: Գիտնականներն ասել են, որ օգտագործել են պատկերները ճանաչող Inception v3 պատրաստի համակարգը, հեռացրել են դրա վերին շերտը եւ վերակողմնորոշել խալերը ճանաչելուն:

Երբ համակարգը սկսել է դրանք ճանաչել եւ դրանց ճիշտ կարգ տալ, գիտնականներն այն «բժշկական քննության» են ենթարկել՝ ստիպելով հիվանդությունը ճանաչել իրական հիվանդների իրեն անծանոթ լուսանկարների հավաքածուի հիման վրա, եւ ստացած ախտորոշումները համեմատելով ԱՄՆ-ի առաջատար 21 մաշկաբանների ախտորոշումների հետ:

Պարզվել է, որ ծրագիրը ոչ միայն բավական լավ է հաղթահարել մելանոմայի ախտորոշման խնդիրը, այլեւ այս «բժշկական մրցությունում» ավելի լավ է հանդես եկել, քան դա իրենք բժիշկներն են արել՝ քաղցկեղի առկայությունը ճիշտ որոշելով 72 տոկոս դեպքերում, այն դեպքում երբ մարդիկ խալերը քաղցկեղից ճիշտ են որոշել միջինը 66 տոկոս լուսանկարներով: Այսպիսի ծրագրի տեղադրումը սմարթֆոններում կամ պլանշետներում ցանկացած մարդու թույլ կտա մաշկի քաղցկեղի ախտորոշում կատարել նույն որակով, ինչպիսին կատարում են ԱՄՆ-ի լավագույն բժիշկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել