• Latest news

Հիստերոսկոպիան եւ լապորոսկոպիան՝ գինեկոլոգիայում. հիվանդները կարճ ժամկետում վերադառնում են նորմալ կյանքի

27 հունվարի, 2017  20:34

Հիստերոսկոպիան հիստերոսկոպի միջոցով արգանդի խոռոչի քիչ ինվազիվ  հետազոտության միջոց է, որը թույլ է տալիս գտնել եւ հեռացնել ներարգանդային պաթոլոգիան, օտարածին մարմինները, հյուսվածքների բիոպսիա անել, հեռացնել էնդոմետրիումի պոլիպները։ Հետազոտության ընթացքում հասանելի են վիրաբուժական պրոցեդուրաներ անպտղության արգանդային պատճառները  հեռացնելու համար՝ էնդոմետրիալ պոլիպներ, սուբմուկոզ միոմատիկ հանգույցներ, էնդոմետրիումի գերաճային օջախներ։ Հնարավոր է նաեւ արգանդափողերի  ռեկանալիզացիա եւ լորձաթաղանթի գնահատում։

Դիագնոստիկ պրոցեդուրայի ցուցումներն են.

  • Արգանդի մարմնի ներքին էնդոմետրիոզի, միոմայի ենթալորձաթաղանթային հանգույցի, արգանդի խոռոչի սերտաճման, պտղային ձվաբջջի մնացորդների, արգանդի քաղցկեղի եւ էնդոմետրիումի, աբորտի ժամանակ արգանդի պատերի ձեւափոխման  կասկածները։
  • Արգանդի հիվանդությունների զարգանալու կասկածներ
  • Կանանց մոտ դաշտանի ցիկլի խանգարում
  • Արգանդի անոմալ զարգացում
  • Հետդաշտանադադարային շրջանում արյունահոսություն
  • Անպտղություն
  • Արգանդի խոռոչի վերահսկիչ հետազոտություն արգանդի վիրահատությունից հետո հղիությունը մինչեւ վերջ չտանելու դեպքում հորմոնալ բուժում ստանալուց հետո

Վիրաբուժական պրոցեդուրաների ցուցումներն են.

  • Արգանդի ենթալորձաթաղանթային միոմա
  • Ներարգանդային միջնապատ
  • Էնդոմետրիումի  պոլիպ
  • Ներարգանդային սերճաում
  • Էնդոմետրիումի հիպերպլազիա
  • Ներարգանդային հակաբեղմնավորիչի մնացորդների հեռացում

Լապորոսկոպիան գինեկելոգիայում.

Լապորոսկոպիան ախտորոշման եւ օպերատիվ միջամտության քիչ ինվազիվ միջոց է։ Այն կատարում են որովայնի խոռոչ՝ փոքր կոնքի օրգաններ ներթափանցելու միջոցով, որի ժամանակ մանիպուլյատոր գործիքներ են օգտագործում։ Դրանք հագեցած են միկրոգործիքներով, լուսային սարքերով եւ միկրոտեսախցիկներով, որոնք թույլ են տալիս վիրահատություններ անցկացնել վիզուալ հսկողությամբ, ընդ որում չկատարելով մեծ բացվածքներ, որը նվազեցնում է հետվիրահատական բարդացումների ռիսկը, նվազագույնի հասցնում հյուսվածքների վիրահատական վնասվածքները եւ կրճատում վերականգնողական շրջանի ժամկետները։

Լապորոսկոպիան լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում.

  • Անհայտ պատճառով անպտղության դեպքում, որը չի հայտնաբերվել մանրամասն ոչ ինվազիվ հետազոտության ժամանակ
  • Անպտղության դեպքում ոչ արդյունավետ հորմոնալ թերապիայի ժամանակ
  • Ձվարանների վիրահատությունների ժամանակ
  • Էնդոմետրիոզի կասկածների դեպքում
  • Կոնքի քրոնիկ ցավերի դեպքում
  • Արգանդի, ձվարանների, փոքր կոնքի խոռոչի էնդոմետրիոզի դեպքում
  • Արգանդի միոմաների դեպքում
  • Արգանդափողերի կապման, արտարգանդային հղիության, փողերի պատռվելու դեպքում
  • Ներքին արյունահոսության, ձվարանի ապոլեքսիայի, կիստայի դեպքում
  • Փոքր կոնքի հետազոտության ժամանակ

«էրեբունի» Բկ–ում նման վիրահատություններ արդեն վաղուց են կատարվում։ Այն բավականին լայն կիրառում ունի եւ իրականացվում է հմուտ եւ փորձառու մասնագետների կողմից, որը հիվանդներին թույլ է տալիս ամենակարճ ժամկետներում վերադառնալ նորմալ եւ առողջ ապրելակերպին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել