• Latest news

Ո՞ր դեպքերում է կիրառվում ուրոդինամիկ հետազոտությունը

31 հունվարի, 2017  19:56

«Էրեբունի» ԲԿ-ի ուռոլոգիայի կլինիկային առընթեր ուռոդինամիկ հետազոտությունների եւ ֆունկցիոնալ ուրոլոգիայի ծառայությունը դինամիկ զարգանում է, համագործակցում եվրոպական մեծ թվով առաջատար կլինիկաների հետ եւ ներդնում է ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներ…

2012 թվականից «Երեբունի» բժշկական կենտոնի Ուռոլոգիայի կլինիկային առընթեր ուրոդինամիկ հետազոտությունների եւ նեյրոուրոլոգիայի ծառայություն է ստեղծվել:

Ուրոդինամիկ հետազոտությունը համարվում է ստորին միզուղիների (միզապարկ, սֆինկտերներ եւ միզածորան) հետազոտության հիմնական եւ անփոխարինելի գործիքային մեթոդը:

Ո՞ւմ են ցուցված ուռոդինամիկ հետազոտությունները

Ուրոդինամիկ հետազոտությունները անհրաժեշտ է երկու սեռերի այն հիվանդներին, որոնք տառապում են ստորին միզուղիների հետեւյալ ախտանիշներով՝ հաճախամիզություն, սթրեսային եւ անհետաձգելի միզարձակում (միզարձակման անհաղթահարելի ձգտում), անմիզապահություն, ակամա միզարձակում, գիշերամիզություն (այդ թվում՝ երեխաների եւ դեռահասների մոտ), դժվարացած ընդհատվող միզարձակում, քրոնիկական բորբոքային պրոցեսներ, որոնք ստանդարտ մեթոդներով չեն բուժվում (շագանակագեղձի ադենոմա, միզուկի նեղացում, քրոնիկական պրոստատիտ եւ ցիստիտ), նաեւ նյարդաբանական հիվանդություններ ունեցող հիվանդներին (կաթված, Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ողնուղեղի վնասվածք եւ այլն), որոնք միզարձակման խնդիրներ ունեն:

Ներկայումս ուրոդինամիկ հետազոտությունները հիվանդների հետազոտման եւ բուժման համար ուրոգինեկոլոգիայում կարեւոր մաս են համարվում, եւ բոլոր հիվանդները, որոնք տառապում են գինեկոլոգիական այնպիսի հիվանդություններով, ինչպիսին են կոնքային օրգանների կախ ընկնելը եւ անմիզապահությունը, արդյունավետ բուժման համար պետք է ուրոդինամիկ հետազոտության ենթարկվեն:

Ուրոդինամիկ հետազոտությունների տեսակները.

  • ուրոֆլուոմետրիա՝ մեզի մնացորդի որոշմամբ;
  • ցիստոմետրիա;
  • «ճնշում-հոսք» հետազոտություն;
  • կոնքի հատակի էլեկտրամիոգրաֆիա;
  • ՈւԴՀՀ (ուրոդինամիկ համալիր հետազոտություն):

Բուժման մեթոդները.

  • շագանակագեղձի ՆՄՄ (ներմիզուկային մասնահատում);
  • շագանակագեղձի մեծ ադենոմաների դեպքում շագանակագեղձային երակների էմբոլիզացիա;
  • TVT-O, TOT վիրահատություններ, կանանց մոտ անմիզապահության դեպքում ծավալ ձեւավորող նյութերի ներարկում;
  • միզապարկի բոտուլիանթերապիա եւ հիպերակտիվ միզապարկի, անհետաձգելի միզարձակում առաջացնող նեյրոգեն միզապարկի դեպքում հետին տիբիալային նյարդի էլեկտրախթանում;
  • ԿՀԿ թերապիա (կենսաբանական հակադարձ կապ) հատուկ սարքերի համալիրով:

«Էրեբունի» ԲԿ-ի ուռոլոգիայի կլինիկային առընթեր ուռոդինամիկ հետազոտությունների եւ ֆունկցիոնալ ուռոլոգիայի ծառայությունը դինամիկ զարգանում է, համագործակցում եվրոպական մեծ թվով առաջատար կլինիկաների հետ եւ ներդնում է ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել