• Latest news

2-րդ տեսակի շաքարային դիաբետը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նախանշան լինել

30 հունվարի, 2017  14:17

2-րդ տեսակի շաքարային դիաբետը կարող է քաղցկեղի ամենամահաբեր տեսակի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նախանշան լինել։ Քաղցկեղի այս տեսակով տառապող հիվանդների 50 տոկոսի մոտ դրան  նախորդած մեկ տարվա ընթացքում երկրորդ տեսակի շաքարային դիաբետ են ախտորոշել։

Իտալիայի եւ Բելգիայի մոտ 1 մլն բնակիչների շրջանում International Prevention Research Institute–ի ֆրանսիացի բժիշկների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երկրորդ տեսակի դիաբետը 7 անգամ մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Սակայն բացառված չէ, որ ի սկզբանե նման հիվանդների մոտ ուռուցք է լինում, որը եւ հանգեցնում է շաքարախտի։

Ենթաստամոքսային գեղձը ինսուլին հորմոն է արտադրում։ Համարվում է, որ երբ օրգանիզում ինսուլինի նկատմամբ դիմացկունություն է ձեւավորվում, եւ օրգանիզմը կորցնում է այդ հորմոնը ճիշտ օգտագործելու ունակությունը, առաջանում է 2-րդ տեսակի շաքարախտ։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ եթե մասնագետները ստուգեն 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը, դա կնպաստի այդ հիվանդության ավելի վաղ ախտորոշմանը, եւ հետեւաբար  հիվանդները բարենպաստ ելքի ավելի մեծ շանսեր կունենան։ Այդ քաղցկեղի միայն վաղ ախտորոշումը կարող է օգնել հաղթահարել այդ հիվանդությունը, իսկ ուշ փուլերում 5 տարվա ընթացքում ռեմիսիայի հասնելու հավանականությունը չի գերազանցում 3 տոկոսը։ Դա նշանակում է, որ հիվանդների 97 տոկոսը ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում մահանում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել