• Latest news

24-ամյա հայ աղջիկը Ռուսաստանում մահացել է քթի ապօրինի վիրահատության պատճառով

30 հունվարի, 2017  20:40

24-ամյա Մանե Մարտիրոսյանը, որը Բելգորոդում է բնակվում, ուզում էր փոխել քթի ձեւը, սակայն վիրահատությունը նրա համար ողբերգական է ավարտվել՝ վիրահատությունից շատ չանցած՝ աղջիկը մահացել է, իսկ նրա ընտանիքին հետ են վերադարձրել բժշկին վճարված գումարի մի մասը, ընդ որում, ըստ ռուսական լրատվամիջոցների, շամպայնի ու աղջկա հիվանդանոցային հողաթափիկների հետ նույն փաթեթի մեջ դրված։

Մահացած աղջկա հոր խոսքով աղջիկը մանկական քիթ- կոկորդ- ականջի մասնագետ Լեոնիդ Պաժինսկու տվյալները գտել էր համացանցում։ Դա բժշկի առաջին նման վիրահատությունը չէր։ Ռինոպլաստիկայի համար վիրաբույժը 70 000 ռուբլի է պահանջել, սակայն հիվանդանոցում լրացրած փաստաթղթերում նշված է, որ Մանեն մտադիր էր քթի միջնապատը կտրել, որի արժեքը 9670 ռուբլի է։ Մնացած 60 000 ռուբլին բժիշկը պահանջել է անձամբ իրեն վճարել։

Երիտասարդ աղջկա համար դա փոքր գումար չէր, դրա համար էլ նա երկար ժամանակ հավաքել է այն։ Գումարի մեծ մասն էլ Մանեն ազգականներից է պարտքով վերցրել։ Աղջկա հարազատներին այդ մտահղացումը սկզբից եւեթ դուր չէր գալիս ՝ չափից տարօրինակ էր ամեն ինչ, նրանք նույնիսկ աղջկա համար իսկական պլաստիկ վիրաբույժ էին գտել Հայաստանում։ Սակայն աղջիկը ուզում էր հնարավորինս շուտ փոխել իր արտաքինը՝ մինչեւ Նոր տարի։

Տուժածի մայրը հիշում է, որ վիրահատությունից հետո Լեոնիդ Պաժինսկին նրան հայտնել էր, որ վիրահատությունը հաջող է անցել, ու Մանեի քիթը հիմա կոկիկ ու գեղեցիկ է։ Նա խոստացել էր աղջկան 2 ժամ հետո հիվանդասենյակ տեղափոխել։ Սակայն շուտով եկել ու սկսել է հարցուփորձ անել հնարավոր հիվանդությունների ու ալերգիայի մասին։ Պարզվել է, որ աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ է եղել։ Որոշ ժամանակ հետո նա մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով։

Այս փաստով քրեական գործ է հարուցվել «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու միջոցով անզգուշության հետեւանքով մահ պատճառելը» հոդվածով։ Հիմա քննիչները պետք է պարզեն ապօրինի պլաստիկ վիրահատություն արած բժշկի մեղավորության աստիճանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է